Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։
ԶԱՔԱՐԻԱ 9:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին. Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Պատգամ. Տիրոջ խոսքը Հադրաքի երկրում։ Եվ Դամասկոսում է նրա հանգչելու տեղը, որովհետև Տիրոջն է ուղղված մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերի աչքը։ |
Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։
Ո՜վ Տեր, մեր Աստվա՛ծ, մի՞թե նրանց դատաստանը չես տեսնելու։ Չէ՞ որ մենք զորություն չունենք այս մեծ բազմության դեմ կանգնելու և չգիտենք, թե ի՛նչ անենք նրանց դեմ։ Մեր աչքերը քեզ են ուղղված»։
Տերն իր սուրբ բազուկը պիտի ցույց տա ի տես բոլոր ազգերի, և երկրի բոլոր կողմերը պիտի տեսնեն մեր Աստծու փրկությունը։
Տե՛ր, ո՛վ իմ զորություն, իմ օգնություն և չար օրերի իմ ապավեն. աշխարհի ծայրերից հեթանոսները քեզ մոտ են գալու և ասելու. «Ինչպե՜ս էին սուտ կուռքեր ստեղծում մեր հայրերը, իսկ նրանցից օգուտ չկար։
խորհուրդներով մեծ ես և գործերով՝ զորավոր։ Ո՛վ դու Ամենակալ, մեծանուն Տեր, քո աչքերը բաց են մարդկանց որդիների բոլոր ճանապարհների վրա՝ յուրաքանչյուրին հատուցելու ըստ իր ճանապարհի և ըստ իր գործերի արդյունքի։
Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։
Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։
Քանի որ ո՞վ է, որ արհամարհեց փոքր օրերը. և կուրախանա, ու կտեսնեն անագե վեմը Զորաբաբելի ձեռքին. սրանք են այն յոթ աչքերը, որ նայում են ողջ երկրին»։
«Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։