Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԱՈՒՄ 1:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Նինվեի տեսիլքը։ Նավում Եղկեսացու տեսիլքի գիրքը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Նինվեի պատգամը։ Ելկեսացի Նաումի տեսիլքի գիրքը։

Տես գլուխը Պատճենել




ՆԱՈՒՄ 1:1
19 Խաչաձեւ Հղումներ  

Իմ ձեռքը կերկարեմ հյուսիսի վրա և կկործանեմ ասորեստանցուն, Նինվեն ավերակ կդարձնեմ, անջրդի՝ ինչպես անապատը,


Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.


«Ելի՛ր և գնա՛ Նինվե մեծ քաղաքը և քարոզի՛ր այնտեղ, քանի որ նրա չարության աղաղակն ինձ հասավ»։


և ունեցվածքները բացահայտվեցին։ Ինքը ելնում էր, և իր նաժիշտներն առջևից էին գալիս. աղավնիների պես մնչում էին իրենց սրտերում։


Ամոզի որդի Եսայու տեսիլքը բաբելացիների մասին։


Այնտեղից տարածվեց դեպի Ասուր, կառուցեց Նինվեն, Ռոբովթ քաղաքը և Քաղանը,


Մարգարեություն Տյուրոսի մասին։ Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կարքեդոնացիները կործանվեցին և այլևս չեն վերադառնա կիտացիների երկրից, ուր գերության քշվեցին։


Ծովափնյա անապատի տեսիլք։ Ինչպես անապատով անցնող մրրիկ, նա եկավ անապատային երկրից։


Պատգամ մովաբացիների մասին. գիշերով պիտի կոտորվի մովաբացին, գիշերով պիտի կործանվի Մովաբի պարիսպը։


Այլազգիներին ուղղված այս պատգամը եղավ այն տարում, երբ մեռավ Աքազ արքան.


Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։


Ահավասիկ Տերը, բազմած թեթև ամպի վրա, գալու է Եգիպտոս. եգիպտացիների կուռքերը նրա ահից պիտի դողան, նրանց սրտերը պիտի հուսալքվեն։


Ասորեստանի Սենեքերիմ արքան ելավ գնաց, բնակվեց Նինվեում։


Տեսիլք, որը տեսավ Ամբակում մարգարեն։


Տիրոջ խոսքի հայտնությունն Իսրայելին իր պատգամաբերի միջոցով։ Ձեր սրտերո՛ւմ դրեք։


Վա՜յ ասորեստանցիներին, որոնց ձեռքին է իմ բարկության ու զայրույթի գավազանը.


Այն մարգարեները, որոնք ինձնից ու քեզնից առաջ միշտ էլ եղել են, բազում երկրների և մեծամեծ թագավորությունների համար մարգարեացել են պատերազմի, չարիքի ու մահվան մասին.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ