Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 3:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Քանի որ այսպես է ասում Տերը. «Ինչպես օրինակ, եթե հովիվը կարողանա առյուծի բերանից պրծացնել կենդանու երկու սրունք կամ ականջի մի բլթակ, այնպես դուրս կպրծնեն Իսրայելի որդիները, որ բնակվում են Սամարիայում՝ այն ազգի առջև, և դամասկացիների մեջ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Տերն այսպես է ասում. «Ինչպես որ հովիվն է առյուծի բերանից երկու սրունք կամ մի ականջի կտոր ազատում, այդպես պիտի ազատվեն Իսրայելի որդիները, որոնք բնակվում են Սամարիայում՝ բազմոցի անկյունով և Դամասկոսի կերպասով զարդարված անկողնու բեկորով»։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 3:12
16 Խաչաձեւ Հղումներ  

Այսպես ասաց ինձ Տերը. «Ինչպես որ առյուծը կամ առյուծի կորյունը մռնչում է այն որսի վրա, որի վրա հարձակվել է, ոռնում է և լեռները լցնում իր ձայնով, այնպես որ նրանք պարտության մատնվեն, նրա բարկության սաստկությունից հալվեն, այդպես էլ իջնելու է Զորությունների Տերը Սիոն լեռան և նրա բլուրների վրա»։


Ասորեստանի արքան անսաց նրան, ելավ Դամասկոսի դեմ ու գրավեց այն, բնակիչներին գերեվարեց Կյուրեն, իսկ Ռասոնին սպանեց։


Միքիան ասաց. «Դու ինքդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կվազես թաքնվելու համար»։


Ադերի որդին ասաց. «Այն քաղաքները, որ իմ հայրը գրավել էր քո հորից, քեզ եմ վերադարձնում։ Դու հարկեր կվերցնես Դամասկոսից, ինչպես իմ հայրը վերցնում էր Սամարիայից»։ Աքաաբն ասաց. «Ես էլ դաշինք կնքելով՝ քեզ կարձակեմ»։ Նա դաշինք կնքեց նրա հետ և արձակեց նրան։


իսկ մնացածները փախան իրենց քաղաքը՝ Ափեկա, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար ասորիների վրա։ Ադերի որդին փախավ ու իր պալատում մի սենյակից մյուս սենյակն էր վազում։


դուք, որ ննջում եք փղոսկրյա գահավորակների վրա և մեղկանում ձեր անկողիններում, ուլեր եք ուտում հոտերից և կաթնակեր հորթեր՝ նախիրներից,


քանի որ մինչ մանուկը կսովորի “հայր” կամ “մայր” ասել, Դամասկոսի հարստությունը և Սամարիայի ավարը կբերվեն Ասորեստանի թագավորի առաջ»։


Ինչպես ցող, որ ցողվում է Հերմոնից Սիոն լեռան վրա։ Տերն այնտեղ պատրաստեց օրհնությունը Եվ կյանքը հավիտենական։


Ահա Տիրոջ աչքերը մեղավորներիդ թագավորության դեմ են. «Կվերացնեմ դա երկրի երեսից, սակայն իսպառ չեմ ջնջի Հակոբի տունը»,- ասում է Տերը։


Այն օրը մարդն իր հույսը դնելու է իր Արարչի վրա, և նրա աչքերը պիտի նայեն Իսրայելի Սրբին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ