Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԶԱՔԱՐԻԱ 5:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 «Կհանեմ դրան,- ասում է Ամենակալ Տերը,- ու կմտնի գողերի տները և նրանց տները, ովքեր սուտ կերդվեն իմ անունով. կբնակվի նրա տանը և վերջ կտա նրան, նրա փայտին ու նրա քարերին»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 «Եվ ես եմ նրան դուրս հանել,- ասում է Զորքերի Տերը,- և նա պիտի մտնի գողացողի տունը և իմ անունով սուտ երդվողի տունը և նրա տանը պիտի օթևանի և նրան պիտի ոչնչացնի նրա փայտերով ու քարերով»։

Տես գլուխը Պատճենել




ԶԱՔԱՐԻԱ 5:4
19 Խաչաձեւ Հղումներ  

Գիշերը նա բնակվելու է նրա հարկի տակ. նրա վայելչությունը ծծումբի բոցով է փչանալու։


Համակ խավարն է սպասում նրան, և անշեջ հուրն է նրան ճարակելու։ Եկվորն է չարչարելու նրա ընտանիքը։


Թեկուզ և հաստատի իր տունը, այն կանգուն չի մնա. այն մի հպումից իսկ չի դիմանա։


Նրանց թշնամիներն ամոթ են հագնելու. ամբարիշտի բնակարաններն այլևս չեն մնալու»։


Տիրոջ անեծքն ամբարիշտների տներում է, իսկ արդարների հարկերն օրհնվում են։


Այդ պատճառով նզովքը պիտի ուտի երկիրը, որովհետև նրա բնակիչները մեղք գործեցին։ Դրա համար էլ նրա բնակիչները տնանկ պիտի դառնան, և սակավաթիվ մարդիկ են կենդանի մնալու։


«Ինչպես որ կամաչի գողը, երբ բռնվի, այնպես էլ պիտի ամաչեն Իսրայելի որդիները, իրենք, իրենց թագավորներն ու իրենց իշխանները, իրենց քահանաներն ու իրենց մարգարեները։


Անեծք, ստություն, սպանություն, գողություն և շնություն ողողել են երկիրը, և արյունն արյանն են խառնում։


Դրա համար երկիրը կսգա և կնվաղի իր բոլոր բնակիչների, անապատի գազանների, գետնի սողունների և երկնքի թռչունների հետ, կպակասեն նաև ծովի ձկները։


Եվ չիմացավ իր գալիք եղեռնը,- ասում է Տերը,- քանի որ անօրենություն և թշվառություն էին գանձում իրենց գավառներում»։


Եվ ասաց ինձ. «Դա անեծքն է, որ շարժվում է ողջ երկրի երեսի վրա, որովհետև ամեն գողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով, և ամեն սուտ երդվողի համար մահացու վրեժ կպահանջվի դրանով»։


թող յուրաքանչյուրն իր սրտում չարիք չխորհի իր ընկերոջ համար. մի՛ սիրեք սուտ երդումը, որովհետև ատեցի այդ ամենը”,- ասում է Ամենակալ Տերը»։


Ձեզ վրա կհասնեմ դատաստանով և արագահաս վկա կլինեմ կախարդների և շնացած կանանց դեմ և նրանց դեմ, ովքեր ստությամբ կերդվեն իմ անունով, ովքեր կկտրեն վարձկանի վարձը, ովքեր հարստահարում են այրիներին և ծեծում որբերին, կխեղաթյուրեն պանդուխտի իրավունքը և չեն երկնչի ինձանից,- ասում է Ամենակալ Տերը»։


Անիծյալ կլինես դու և՛ քաղաքում, և՛ անիծյալ՝ դաշտում։


Այդպիսի պիղծ բան չտանես քո տունը, որպեսզի դու էլ դրա նման նզովված չլինես, այլ պետք է բոլորովին գարշես դրանից և պիղծ համարես այն, որովհետև այն նզովված է»։


Հիմա այսպես անենք. ողջ թողնենք նրանց, պահպանենք, որ մեզ վրա բարկություն չգա այն երդման համար, որ տվեցինք նրանց»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ