Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 1:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Այսպես է ասում Տերը. «Ծուրի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանից, քանի որ Սողոմոնի գերիներին արգելափակեցին Եդովմում և չհիշեցին եղբայրների ուխտը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 1:9
23 Խաչաձեւ Հղումներ  

Տյուրոսի արքա Քիրամը դեսպաններ ուղարկեց Դավթի մոտ, նաև եղևնափայտ, փայտի հյուսներ ու քարի վարպետներ, որոնք Դավթի համար տուն շինեցին։


Դեպի այն վայրը, որտեղ ուխտեց։ Օրենսդիրը օրհնություն պիտի ստանա,


նաև Տյուրոսի բոլոր թագավորներին, սիդովնացիների բոլոր թագավորներին և այն կղզու թագավորներին, որ գտնվում է ծովի մյուս կողմում,


այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Բայց քո հարստությունն էլ, քո եկամուտն էլ, քո խառնիխուռն ապրանքներից ստացածն էլ, քո նավավարներն ու նավապետներն էլ, քո խորհրդականներն էլ, քո խառնիխուռն ապրանքներն էլ, քո միջի բոլոր պատերազմող մարդիկ էլ, քո միջի ողջ ժողովուրդն էլ քո կործանման օրն ընկնելու են ծովի խորքը։


Տիրոջ խոսքն ինձ ուղղվեց ու ասաց.


Քո մեղքերի առատությամբ և առևտրիդ խարդախությամբ պղծել ես սրբություններդ։ Կրակ եմ հանելու քո միջից, նա էլ այրելու է քեզ. քո երկրում՝ բոլոր ականատեսների առաջ, քեզ մոխրի եմ վերածելու։


Այսպես է ասում Տերը. «Եդովմի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ սրով հալածեց իր եղբորը և կործանեց եղբորը երկրի վրա. հափշտակեց իր սարսափը վկայության համար և իր հանդգնությունը պահեց հակառակության համար։


Այսպես է ասում Տերը. «Գազայի երեք ամբարշտությունների և չորսի պատճառով առանց պատժելու չեմ դառնա նրանցից, քանի որ գերեվարեցին Սողոմոնի գերիներին՝ արգելափակելով Եդովմում»։


«Այն օրվանից, երբ հակառակվեցիր, այն օրը, երբ այլազգիները գերեվարեցին նրա զորքերը, և օտարները մտան նրա դռներով, և Երուսաղեմի վրա վիճակ էին գցում. դուք էլ նրանցից մեկի նման էիք։


Տիրոջ խոսքի հայտնությունը Սեդրաքի երկրում, և նրա զոհաբերությունը Դամասկոսի մեջ, քանի որ Տերը տեսնում է մարդկանց և Իսրայելի բոլոր ցեղերին.


«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում ու Սիդովնում կատարվեին այն հրաշքները, որ ձեր մեջ կատարվեցին, վաղուց արդեն քուրձով ու մոխրով ապաշխարել էին։


Բայց ասում եմ ձեզ, Տյուրոսի ու Սիդովնի երկրի համար ավելի դյուրին կլինի դատաստանի օրը, քան ձեզ համար։


«Վա՜յ քեզ, Քորազի՛ն, վա՜յ քեզ, Բեթսայիդա՛, որովհետև եթե Տյուրոսում և Սիդովնում եղած լինեին այն զորավոր գործերը, որ կատարվեցին ձեր մեջ, արդարև վաղուց քուրձերի մեջ ու մոխրի վրա նստած՝ ապաշխարած կլինեին։


Բայց Տյուրոսի և Սիդովնի համար դատաստանի ժամանակ ավելի տանելի կլինի, քան ձեզ համար։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ