ԵՐԵՄԻԱ 47:2 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Տերն այսպես է ասում. «Ահա ջրեր են բարձրանում հյուսիսից և հորդառատ հեղեղ են դառնում և պիտի հեղեղեն երկիրն ու ինչ որ լցնում է այն, քաղաքն ու նրա բնակիչներին. մարդիկ պիտի աղաղակեն, և երկրի բոլոր բնակիչները պիտի ողբան։ |
Եվ ամպի սյունով խոսում էր նրանց հետ։ Պահում էին նրա վկայությունը Եվ հրամանները, որ տվեց նրանց։
Ողբացե՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրեք, տագնապա՛ծ քաղաքներ և բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից, և այլևս ոչ ոք չի լինի։
քանզի մովաբացու սահմանների բողոքը միացավ գալիմացու բողոքին, նրա ողբը, նրա հեծեծանքը հասավ մինչև Ելիմի ջրհորը։
Պատգամ Սիոնի հովտի մասին։ Ի՞նչ եղար, ի՞նչ պատահեց քեզ, այժմ դուք բոլորդ ինչո՞ւ իզուր տանիք բարձրացաք։
Հույսով պիտի հաստատեմ իմ իրավունքը և կշեռքով՝ իմ ողորմությունը, և նրանք, որ իրենց հույսն իզուր դրել են ստության վրա՝ ասելով՝ “Մեզ չի հասնի մրրիկը,
Արևմուտքում Տիրոջ անունից պիտի սարսափեն, արևելքում՝ նրա փառավոր անունից։ Բարկությունը գետի պես ուժգնորեն պիտի գա Տիրոջից, կատաղորեն վրա պիտի հասնի։
Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։
Ահա այն խոսքը, որ Տերը հայտնեց Երեմիա մարգարեի միջոցով, երբ բաբելացիների Նաբուքոդոնոսոր արքան եկավ՝ հարված հասցնելու եգիպտացիների երկրին.
Ինչպե՜ս այլակերպվեց, ողբացե՛ք, ինչպե՜ս իր թիկունքը դարձրեց ամոթալի ու ծաղրելի դարձավ, և նրան քինախնդիր եղան իրեն շրջապատողները»։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ զորք է գալիս հյուսիսից, մի մեծ ազգ։ Երկրի ծագերից հառնելու են բազում թագավորներ,
Դանից մեզ հասավ նրա արագընթաց երիվարների ձայնը. նրա նժույգների խրխնջոցի ձայնից ցնցվեց ողջ երկիրը։ Թող գա և ուտի երկիրն իր ամեն ինչով, նրա քաղաքներն ու բնակիչներին։
Իսկ եթե մեկը ձեզ ասի՝ «Դա կուռքերին զոհ մատուցած միս է», մի՛ կերեք հանուն այդ մարդու, որ հայտնեց ձեզ, և խղճմտանքի պատճառով։
Եվ եկավ յոթ գավաթներ ունեցող յոթ հրեշտակներից մեկը, խոսեց ինձ հետ և ասաց. «Արի՛, քեզ ցույց պիտի տամ դատաստանն այն մեծ պոռնիկի, որ նստում է շատ ջրերի վրա.
Հրեշտակը շարունակում էր խոսել ինձ հետ. «Եվ այն ջրերը, որ տեսար, և որտեղ նստած էր պոռնիկը, դրանք ժողովուրդներն են, բազմությունները, ազգերն ու լեզուները։