Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 46:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ազգերը լսեցին քո գույժը, և երկիրը լցվեց քո աղաղակով. պատերազմողը պատերազմողի հետ բախվեց ու թուլացավ, և երկուսն էլ միասին ընկան»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Ազգերը լսել են քո անարգանքի մասին, երկիրը լցվել է քո աղաղակով, որովհետև զորավորը գլորվեց զորավորի վրա, և երկուսն էլ միասին ընկան»։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 46:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Ո՛չ արագաշարժը պիտի փախչի, ո՛չ էլ հզորը փրկվի. հյուսիսի կողմերում, Եփրատ գետի մոտ, նրանք ուժասպառ եղան ու կործանվեցին։


«Սուգ մտավ Հուդայի երկիր, նրա դռները մնացին թափուր, խավարեցին երկրի վրա, և Երուսաղեմի աղաղակը բարձրացավ։


Եգիպտացիները ելնելու են եգիպտացիների դեմ, պատերազմելու են եղբայրը եղբոր, ընկերը՝ ընկերոջ, քաղաքը՝ քաղաքի, նահանգը՝ նահանգի դեմ։


Եվ այն օրը,- ասում է Տերը,- աղաղակի ձայն կլինի խոցոտվածների դռնից, գույժ՝ երկրորդ դռնից, և մեծ կոտորած՝ բլուրներից։


«Բոթն է հնչում Բաբելոնում, մեծ կոտորած է քաղդեացիների երկրում,


Նրա կործանման ձայնից երկիրը ցնցվեց, քո բոթը հասավ Կարմիր ծով, լսվեց քո աղաղակը։


Եսեբոնի աղաղակը հասավ մինչև Ելելա և մինչև Հասսա. նրանց քաղաքները, Սեգովրից մինչև Որովնայիմ, իրենց ձայնը բարձրացրին և գուժեցին մինչև Սաղես, որովհետև Եբերիմի ջուրն անգամ խորշակի տապից ցամաքեց։


Գերության չմատնվելու համար նրանք սպանվածների տակ պիտի թաքնվեն։ Այս ամենով հանդերձ Տիրոջ զայրույթը չի իջել, նրա ձեռքը տակավին բարձրացած է մնում։


Մահից ազատվելով՝ կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, և քաղաքի աղաղակը երկինք բարձրացավ։


Ամեն, ամեն տեղ գինու վրա ողբացե՛ք. ամեն ուրախություն լռեց, վերացավ ողջ երկրի ցնծությունը։


Դու սաստիկ արհամարհեցիր ինձ՝ կրկնելով քո ընթացքը, բայց դու Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորեստանից ամաչեցիր։


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն


որովհետև Բաբելոնի կործանման ձայնից երկիրը պիտի ցնցվի, նրա բոթը պիտի լսվի ազգերի մեջ։


ճանապարհներին և կմոլորվեն հրապարակներում։ Նրանց տեսքը կրակե լամպերի նման է, և փայլակի պես այս ու այն կողմ են ընթանում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ