Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 14:31 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

31 Ողբացե՛ք, քաղաքների՛ դարպասներ, ձա՛յն բարձրացրեք, տագնապա՛ծ քաղաքներ և բոլո՛ր այլազգիներ, ծուխ ելավ հյուսիսից, և այլևս ոչ ոք չի լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

31 Ողբա՛, ո՛վ դարպաս, աղաղակի՛ր, ո՛վ քաղաք։ Ո՛վ փղշտացիների երկիր, բոլո՛րդ, հալվի՛ր, որովհետև հյուսիսից ծուխ է գալիս, և նրա շարքերում անկարգություն չկա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 14:31
13 Խաչաձեւ Հղումներ  

Տերն ինձ ասաց. «Այս երկրի բնակիչների վրա չարիքները հյուսիսից են բորբոքվելու։


Այն տարի, երբ Տանաթանը, Ասորեստանի Առան արքայի կողմից ուղարկվելով, եկավ Ազովտոս, պատերազմ մղեց Ազովտոսի դեմ և գրավեց այն,


«Մի՛ ուրախացեք, ո՛վ այլազգիներ բոլոր, ձեզ հարվածողների լուծը խորտակվեց, որովհետև օձի զարմից դուրս են գալիս իժի ծնունդներ, իսկ սրանց ծնունդներից՝ թևավոր օձեր։


Ողբացե՛ք, քանի որ մոտ է Տիրոջ օրը, և հասել է Աստծու պատուհասը։


Ավերակ քաղաքները պիտի լքվեն, կանգուն մնացած ապարանքները պիտի կործանվեն։


և ոչ էլ այնպես, ինչպես որ Մովաբի մեջ ողբն են անում։ Մովաբի մեջ պիտի ողբան բոլոր նրանք, ովքեր բնակվում են Դեսեթում. պիտի մրմնջան ու չամաչեն։


Ձեր զարդատուփերը դատարկ պիտի մնան, սգի պիտի մատնվեն, իսկ դու պիտի մնաս մեն-մենակ ու տապալվես գետնին։


Այն օրը Հուդայի երկրում այս երգն են երգելու. «Ահա մեր զորավոր քաղաքը և մեր փրկությունը, որ կանգնելու է ինչպես պարիսպ ու պատվար։


նրանք հաշվվեցին, և նրանցից մեկն անգամ չպակասեց, ընկերն ընկերոջը չփնտրեց, քանի որ Տերն այդպես հրամայեց նրանց, Նրա Հոգին հավաքեց նրանց։


Ես կընթանամ քո առջևից, կհարթեցնեմ լեռները, կխորտակեմ պղնձե դռները և կփշրեմ երկաթե նիգերը։


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն


այն օրը, որը վրա է հասնելու բոլոր այլազգիներին կորստյան մատնելու համար։ Կորստյան պիտի մատնեմ նաև Ծուրն ու Ծայդանը [𝕸 և Ο΄ Տյուրոսն ու Սիդովնը] և նրանց մյուս բոլոր օգնականներին»։ Տերը ոչնչացնելու է կղզիներում և Գամիրքում մնացած այլազգիներին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ