Ահա ես բոլոր թագավորություններին միասին կանչելու եմ հյուսիսի երկրից,- ասում է Տերը.- գալու են, և ամեն մեկն իր գահն է հաստատելու Երուսաղեմի դարպասների շեմերին, նրա շրջակա բոլոր պարիսպների վրա և Հուդայի երկրի բոլոր քաղաքների վրա։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ջրեր են բարձրանում հյուսիսից, որոնք, հորդահոս հեղեղների վերածվելով, պիտի ողողեն երկիրն ամբողջությամբ, քաղաքն իր բնակիչներով։ Պիտի գոչեն մարդիկ, և երկրի բոլոր բնակիչները աղաղակ պիտի բարձրացնեն