Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
ԵՐԵՄԻԱ 29:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի։ |
Եվ դու, որդի՛ իմ Սողոմոն, ճանաչի՛ր քո հայրերի Աստծուն, ծառայի՛ր նրան ամբողջ սրտով ու հոժար մտքով, քանզի Տերը քննում է ամեն սիրտ և գիտի բոլոր մտածումները. եթե փնտրես նրան, նա կգտնվի քեզ համար, իսկ եթե թողնես նրան, քեզ իսպառ կլքի։
Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։
Տերը գթալու է Հակոբին, Իսրայելին դարձյալ իր ընտրյալն է դարձնելու։ Նրանք հանգիստ են գտնելու իրենց երկրում, և պանդուխտներն ավելանալու են Հակոբի տանը։
Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից,
Ո՛չ գաղտնի խոսեցի և ո՛չ էլ երկրի մութ տեղում. Հակոբի սերնդին չասացի՝ “Սնոտի բաներ եք փնտրում”։ Ես եմ, ես եմ Տերը, որ խոսում եմ արդարությունը և հայտնում ճշմարտությունը»։
Բայց նրանց արտաքսելուց հետո ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց և յուրաքանչյուրին բնակեցնեմ իր ժառանգության մեջ, ամեն մեկին՝ իր երկրում։
Ինձնից հեռացա՛ծ որդիներ, դարձե՛ք ինձ մոտ, որպեսզի ես ձեզ տիրեմ,- ասում է Տերը։- Կվերցնեմ ձեզ. ամեն քաղաքից՝ մեկին և ամեն ցեղից՝ երկուսին ու ձեզ կտանեմ Սիոն։
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։
Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։
Այսպես է ասում Տերը. «Թող քո անձը դադարի լաց լինելուց, իսկ քո աչքերը՝ արտասուքից, որովհետև քո գործերի համար վարձ կա,- ասում է Տերը։- Նրանք կվերադառնան թշնամիների երկրից,
և վերջում քո հույսը կիրականանա,- ասում է Տերը.- քո որդիները կվերաբնակվեն իրենց սահմաններում։
Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։
քանի որ մահը նախընտրեցին և ոչ թե կյանքը, իսկ այս չար ազգի մնացորդներին, որոնք պահպանվել են, ամեն տեղ մնացածների հետ պիտի արտաքսեմ»,- ասում է Զորությունների Տերը։
Կասես նրանց. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնում եմ Իսրայելի տունը ազգերի միջից, որոնց մեջ մտել էին, հավաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնվող բոլոր ազգերից ու տանելու եմ Իսրայելի երկիրը։
Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։
Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։
Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը, քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։
Կամաչեն և՛ այն ժամանակ, երբ ձեզ բարիք անեմ, և՛ այն ժամանակ, երբ ձեզ ընդունեմ, որովհետև ձեզ անվանի և պանծալի կդարձնեմ երկրի բոլոր ազգերի մեջ, երբ ես ձեր գերությունը ձեր առաջ դարձնեմ»,- ասում է Տերը։
Իսկ Եսային համարձակվում է և ասում. «Ինձ գտան նրանք, ովքեր ինձ չէին փնտրում, հայտնվեցի նրանց, ովքեր ինձ չէին հարցնում» (Ես. 65.1)։
«Երբ իրականանան իմ այս բոլոր պատգամները կամ օրհնությունները և կամ անեծքները, որ ներկայացրի ձեզ, և հոգուդ մեջ պահես դրանք այն բոլոր ազգերի մեջ, ուր Տերը քեզ ցրելու է,
Տերը կների քո բոլոր մեղքերը, կողորմի քեզ և դարձյալ կհավաքի քեզ բոլոր այն ժողովուրդների միջից, որոնց մեջ ցրել էր Տերը քեզ։
Այնտեղից Տերը՝ քո Աստվածը, կվերցնի քեզ, և Տերը՝ քո Աստվածը, քեզ կբերի քո հայրերի ժառանգած երկիրը։ Կժառանգես այն, քեզ համար լավ կլինի, և Աստված քեզ քո հայրերից տասնապատիկ ավելի կբազմացնի։
Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որին Աստված այդքան մոտ է, ինչպես մեզ Տերը՝ մեր Աստվածը, ամեն ինչում, երբ դիմում ենք իրեն։