Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԱՄՈՎՍ 9:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Եվ ես իմ Իսրայել ժողովրդին կվերադարձնեմ գերությունից, և նրանք կկառուցեն ավերակ քաղաքները և կբնակվեն նրանցում, այգիներ կտնկեն և կխմեն նրանց գինին, պարտեզներ կաճեցնեն և կուտեն նրանց պտուղները։

Տես գլուխը Պատճենել




ԱՄՈՎՍ 9:14
31 Խաչաձեւ Հղումներ  

Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։


Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։


Այսպես է ասում Տերը. «Ահավասիկ ես Հակոբի վտարանդի վրանները կվերադարձնեմ, ողորմած կլինեմ նրա գերյալների նկատմամբ. քաղաքը կվերաշինվի իր բարձունքի վրա, տաճարն իր կարգ ու կանոնով կվերականգնվի։


Այնտեղ ապրելու են ապահով. տներ են շինելու և այգիներ տնկելու, ապրելու են ապահով, երբ դատաստան տեսնեմ բոլոր նրանց հետ, ովքեր ամեն կողմից նրանց անարգեցին։ Ու կիմանան, որ ես եմ նրանց Տերը՝ Աստված՝ նրանց հայրերի Աստվածը»։


Ու ինչպես որ հետևում էի նրանց՝ խլելու և կործանելու, քանդելու, կորստյան մատնելու և չարչարելու համար, այդպես էլ պիտի հսկեմ նրանց վրա,- ասում է Տերը,- կառուցելու և տնկելու համար։


Տներ պիտի շինեն և իրե՛նք պիտի բնակվեն, այգիներ պիտի տնկեն և նրանց պտուղն իրե՛նք պիտի ուտեն։


Ահա Տերն է իմ օգնականը, Եվ Տերը՝ իմ հոգու պահապանը։


Դրա համար էլ Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այժմ Հակոբին գերությունից հետ եմ դարձնելու, ողորմելու եմ Իսրայելի տանը, նախանձախնդիր եմ լինելու իմ սուրբ անվան համար։


Նրանց իրենց նախկին վիճակին կվերահաստատեմ՝ Սոդոմին ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին, Սամարիային ու նրա դուստրերին՝ իրենց նախկին վիճակին. քեզ էլ քո նախկին վիճակին կվերահաստատեմ նրանց մեջ,


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Հուդայի երկրում և նրա քաղաքներում, երբ վերադարձնեմ նրա գերյալներին, պիտի կրկնեն այս խոսքը. “Օրհնյա՜լ է Տերն իր արդար ու սուրբ լեռան վրա”։


Նրանց զորությունը հափշտակված կլինի, և նրանց տները՝ ավերակ. տներ կշինեն, բայց չեն բնակվի դրանց մեջ, այգիներ կտնկեն, բայց չեն խմի դրանց գինին»։


Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,


Աչքերդ բարձրացրո՛ւ և շո՛ւրջդ նայիր ու տե՛ս մոտդ հավաքված քո բոլոր մանուկներին. քանի որ որդիներդ եկան հասան հեռուներից և իրենց ուսերին առած՝ բերում են քո դուստրերին։


Բայց նրանց արտաքսելուց հետո ես նորից պիտի դառնամ ու գթամ նրանց և յուրաքանչյուրին բնակեցնեմ իր ժառանգության մեջ, ամեն մեկին՝ իր երկրում։


այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։


իմ աչքը պիտի պահեմ նրանց վրա բարության համար, նրանց պիտի վերահաստատեմ այս երկրում. պիտի կառուցեմ նրանց և ոչ թե քանդեմ, պիտի տնկեմ նրանց և ոչ թե արմատախիլ անեմ։


Դարձյալ այգիներ պիտի տնկեք Սամարիա լեռան վրա, տունկեր պիտի տնկեք և փառաբանեք,


Այսպես է ասում Ամենակալ Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Այս երկրի մեջ տները, ագարակներն ու այգիները նորից պիտի գնվեն”»։


«Ահա ես նրանց կհավաքեմ այն բոլոր երկրներից, ուր ցրեցի նրանց իմ բարկությամբ, զայրույթով ու մեծ ցասումով. նրանց կվերադարձնեմ այս վայրը, ապահով կբնակեցնեմ նրանց,


Պիտի վերադարձնեմ Հուդայի և Երուսաղեմի գերյալներին ու վերականգնեմ նրանց իրենց նախկին վիճակի մեջ։


Կասես նրանց. Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Ահա ես վերցնում եմ Իսրայելի տունը ազգերի միջից, որոնց մեջ մտել էին, հավաքելու եմ նրանց իրենց շուրջը գտնվող բոլոր ազգերից ու տանելու եմ Իսրայելի երկիրը։


այլ կասեն՝ “Կենդանի է Տերը, որ իսրայելացիներին հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր արտաքսվել էին, ու նրանց վերստին կպատսպարի իրենց երկրում, որը տվել էր նրանց հայրերին”»։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


ձայնն ուրախության և ձայնը ցնծության, ձայնը փեսայի և ձայնը հարսի, որոնք պիտի ասեն՝ “Գոհությո՛ւն մատուցեք Ամենակալ Տիրոջը, քանզի քաղցր է նա, և հավիտենական է նրա ողորմությունը”։ Օրհնության նվերներ պիտի բերեն Տիրոջ տունը, քանի որ այդ երկրի գերյալներին առաջվա վիճակին պիտի վերադարձնեմ»,- ասում է Տերը։


Ծովեզերքը Հուդայի տան մնացորդներինը կլինի, և նրանց մեջ կճարակեն և Հուդայի որդիների երեսից երեկոյան դադար կառնեն Ասկաղոնի տներում, քանի որ նրանց այցի է ելել Տերը՝ իրենց Աստվածը, և կվերացնի նրանց գերությունը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ