Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 30:10 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

10 Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

10 Բայց դու մի՛ վախեցիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը։- Մի՛ զարհուրիր, ո՛վ Իսրայել, որովհետև ահա ես քեզ կազատեմ հեռվից և քո սերնդին՝ իր գերության երկրից։ Հակոբը կվերադառնա և հանգիստ ու հանդարտ կլինի, և վախեցնող չի լինի։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 30:10
40 Խաչաձեւ Հղումներ  

«Եվ այն օրը,- ասում է Տերը,- ինձ կանվանի «Ամուսին իմ» [𝕸 Իշի] և ինձ չի անվանի «Բահաղիմ» [Տեր իմ]։


Ես կերևամ ձեզ,- ասում է Տերը,- և կվերացնեմ ձեր գերությունը. կհավաքեմ ձեզ բոլոր ազգերի միջից և բոլոր վայրերից, ուր ցրեցի ձեզ,- ասում է Տերը,- և կվերադարձնեմ ձեզ այնտեղ, որտեղից գերեվարեցի ձեզ,


Մի՛ վախեցիր, որովհետև քեզ հետ եմ. արևելքից կբերեմ քո սերունդը և արևմուտքից կհավաքեմ քեզ։


Այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, ստեղծեց քեզ որովայնից, և տակավին օգնություն պիտի գտնես։ Մի՛ վախեցիր, ծառա՛ իմ Հակոբ, և դու, սիրեցյա՛լ իմ Իսրայել, որին ընտրել եմ։


Այնտեղ առյուծ չի լինելու, ու չար գազաններից ոչ մեկն այնտեղով չի անցնելու և այնտեղ ամենևին չի լինելու. այդ տեղով պիտի գնան փրկվածները և Տիրոջ համար հավաքվածները։


«Մի՛ վախեցիր, ո՛վ դուստրդ Սիոնի, ահա քո թագավորը գալիս է՝ նստած մի էշի քուռակի վրա» (Զաք. 9.9)։


Այն օրերում Հուդան պիտի փրկվի, և Երուսաղեմը ապահով պիտի ապրի։ Այս է այն անունը, որով նա պիտի կոչվի՝ “Տերն է մեր արդարությունը”»։


այլ՝ “Կենդանի է Տերը, որն Իսրայելի բոլոր զավակներին դուրս հանեց հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր նրանց վտարել էր, և վերստին պատսպարեց նրանց իրենց երկրում”»։


«Ես կընդունեմ իմ ժողովրդի բոլոր մնացորդներին ամեն մի երկրից, ուր նրանց վտարել եմ, և նրանց կհաստատեմ իրենց արոտներում. թող աճեն ու բազմանան։


Այն օրերին Իսրայելի տունը միանալու է Հուդայի տանը, և հյուսիսից ու բոլոր գավառներից միասին գալու են այն երկիրը, որն իբրև ժառանգություն տվեցի նրանց հայրերին”»։


Այն օրը,- ասում է Ամենակալ Տերը,- բոլորդ կկանչեք, յուրաքանչյուրն իր ընկերոջը, որթատունկի տակ և թզենու տակ”»։


և ասելու ես. “Վեր կենամ բարգավաճ երկրի դեմ, հասնեմ նրանց վրա, ովքեր հանդարտության ու անհոգության մեջ են, ապրում են խաղաղաղության մեջ, բոլոր նրանց վրա, ովքեր բնակվում են այն երկրում, որ ո՛չ պարիսպներ ունի, ո՛չ նիգեր, ո՛չ էլ դռներ,


Արդ, տանջանքներդ ստացի՛ր, որ քույրերիդ ապականեցիր այն անօրենություններով, որոնք գործեցիր նրանցից առավել, որ նրանց քեզնից շատ ավելի արդար երևալ տվեցիր։ Արդ, ամաչի՛ր և անարգա՛նք կրիր, որ քո քույրերին քեզնից ավելի արդար երևալ տվեցիր։


Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- երբ Իսրայելի իմ գերյալ ժողովրդին, նաև Հուդայի ժողովրդին վերադարձնելու եմ. վերադարձնելու եմ այն երկիրը,- ասում է Տերը,- որ տվեցի նրանց հայրերին, որպեսզի տիրեն նրան»։


Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։


Մի՛ վախեցիր, որ քեզ ամոթահար արեցին, մի՛ նեղվիր, որ քեզ նախատեցին, որովհետև վաղնջական ամոթը պիտի մոռանաս և որբևայրությանդ նախատինքն այլևս չպիտի հիշես»։


մոտեցրի իմ արդարությունը, և այն այլևս չի հեռանա, իմ ճշմարտությունն ու փրկությունը չեմ ուշացնի. ես Սիոնում փրկություն տվեցի Իսրայելին՝ որպես փառավորություն»։


Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։


Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։


Այսպես է ասում Տերը. «Եթե որևէ մեկը հսկային գերեվարի, կառնի նրա ավարը. նա, ով հսկայի ավարը կվերցնի, շատ լավ էլ կազատվի։ Բայց ես իմ դատաստանն եմ անելու և փրկելու եմ իմ որդիներին։


Այն օրը Տերը հանգստացնելու է քեզ քո ցավերից ու նեղություններից և այն դաժան ծառայությունից, որ նրանց համար կատարեցիր։


«Իսկ այժմ լսի՛ր, ո՛վ իմ ծառա Հակոբ, և դու, Իսրայե՛լ, որին ընտրել եմ։


Հովիվներ կկարգեմ, որ հովվեն նրանց, և նրանք այլևս չեն վախենա, չեն զարհուրի, ու անխնամ չեն թողնվի»,- ասում է Տերը։


քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,


քանզի մեծ է այն օրը, և նրա նմանը չկա։ Դա Հակոբի համար սարսափելի նեղության ժամանակ է լինելու, բայց նա փրկվելու է դրանից։


Քաջալերվի՛ր, երկի՛ր, ցնծա՛ և ուրախացի՛ր, որովհետև Տերը մեծացրեց իր գործերը քեզ համար։


Ահա ոմանք պիտի գան հեռաստանից, ոմանք՝ հյուսիսից և ծովից, և ոմանք՝ պարսից երկրից»։


Եվ այն օրը ուխտ կհաստատեմ նրանց համար՝ անապատի գազանների, երկնքի թռչունների և գետնի սողունների հետ, և երկրից կվերացնեմ աղեղը, սուրն ու ճակատամարտը և քեզ հույսով կբնակեցնեմ։


Հուդան սկսեց այգեկութը, երբ ես դարձրի իմ ժողովրդի գերությունը»։


Եվ արդ, ինչո՞ւ ճանաչեցիր չարը, մի՞թե դու թագավոր չունեիր, կամ թե անհետացա՞վ քո խորհրդատուն, քանի որ սաստկացավ քո երկունքը՝ ինչպես ծննդկանինը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ