Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Բ ՕՐԵՆՔ 4:7 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

7 Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որին Աստված այդքան մոտ է, ինչպես մեզ Տերը՝ մեր Աստվածը, ամեն ինչում, երբ դիմում ենք իրեն։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

7 Որովհետև այդ ո՞ր մեծ ազգն է, որի աստվածներն այնքան մոտիկ լինեն իրեն, ինչպես մեր Տեր Աստվածն ամեն բանում, որ խնդրում ենք նրանից։

Տես գլուխը Պատճենել




Բ ՕՐԵՆՔ 4:7
20 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երկրի վրա ո՞ր ազգն է Իսրայելի՝ քո ժողովրդի պես, որին Աստված ինքը առաջնորդեց՝ փրկելու իր ժողովրդին, որպեսզի անվանի դարձնի քեզ և հռչակի քո մեծությունն ու հայտնությունը, որ Եգիպտոսից փրկված ժողովրդիդ առջևից ազգեր ու նրանց բնակավայրերը տապալեցիր։


Տերը բարձրացնում է իր ժողովրդի զորությունը. Օրհնությո՜ւն նրա բոլոր սրբերին. Որդիներին Իսրայելի, Ժողովրդին, որ մոտ է Տիրոջը։


Տե՛ր, ե՞րբ պիտի տեսնես։ Հոգիս հեռո՛ւ պահիր նրանց խորամանկությունից Եվ միամորությունս՝ առյուծներից։


Գոհություն պիտի մատուցեմ քեզ, Տե՜ր, Մեծ հավաքներում Եվ պիտի օրհնաբանեմ քեզ բազմամարդ ժողովներում։


Դպրապետին՝ սաղմոս Կորխի որդիների


Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։


Ուստի թանկ եղար ինձ համար, իմ առաջ փառավորվեցիր, ու ես սիրեցի քեզ. մարդիկ կտամ քո փոխարեն, իշխաններ՝ քո գլխի դիմաց։


Փնտրե՛ք Տիրոջը և երբ գտնեք, կանչե՛ք նրան. երբ նա ձեզ մոտենա,


Հակոբի սերունդները թող նեղություն չկրեն, Իսրայելի մեջ հոգնություն թող չլինի։ Տերը՝ նրա Աստվածը, նրա հետ է, իշխանների փառքն ու պատիվը՝ նրա մեջ։


Լեռներից եմ տեսնում նրան, բլուրների բարձունքից եմ նայում նրան։ Ահա կա մի ժողովուրդ, որ առանձին պիտի բնակվի, ազգերի մեջ չպիտի դասվի։


որպեսզի փնտրեն Աստծուն ու խարխափելով թերևս գտնեն նրան, թեև նա մեզնից յուրաքանչյուրիցս հեռու չէ։


և բոլոր ազգերից բարձր լինելու։ Նա քեզ դարձրել է անվանի, բարգավաճ ու փառավոր, որպեսզի իր խոստման համաձայն Տիրոջ՝ քո Աստծու սուրբ ժողովուրդը լինես»։


Երանի՜ քեզ, Իսրայե՛լ. ո՞վ կարող է նմանվել քեզ, ո՜վ Տիրոջ ընտրյալ ժողովուրդ։ Քեզ օգնողը թող պաշտպանի քեզ, իսկ քո սուրը քո պարծանքը թող լինի։ Թող գան քո թշնամիները, և դու բարձրանալու ես նրանց պարանոցին»։


Հարցրե՛ք ձեզանից առաջվա ժամանակների մասին. այն օրվանից, երբ Աստված ստեղծեց մարդուն երկրի վրա, երկնքի մի ծայրից մյուս ծայրը, թե՝ “Երբևէ այսպիսի մեծ բան եղե՞լ է”, “Այսպիսի բան լսվե՞լ է”,


Որովհետև միս ու արյունից կազմված այդ ո՞ր մարդն է, որ կրակի միջից լսել է կենդանի Աստծու ձայնը, ինչպես մենք լսեցինք, ու կենդանի է մնացել։


Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրե՛ք ձեր ձեռքերը, թերահավատնե՛ր, ուղղե՛ք ձեր սրտերը.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ