Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 126 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար

1 Օրհներգություն տաճար բարձրացող ուխտավորների համար Եթե Տերը չի կառուցում տունը, Իզուր են հոգնում այն շինողները։ Եթե Տերը չի պահում քաղաքը, Իզուր են տքնում նրա պահապանները։

2 Իզո՜ւր է ձեր վաղ արթնանալը, Ուշ պառկելը ննջելու Եվ տառապանքով վաստակած հացը ուտելը։ Տերն այդ ամենը տալիս է նրանց, որոնց սիրում է, Մինչ նրանք քնած են։

3 Մարդու ժառանգությունը որդիներն են, Որոնք իր վարձն են, Եվ այն է պտուղն իր որովայնի։

4 Ինչպես նետերը հզորի ձեռքերում, Այնպես են որդիները անկյալների։

5 Երանի՜ նրան, ով իր ցանկությունը նրանցով լցրեց. Չեն ամաչելու, երբ դռան մոտ խոսեն Նրանց թշնամիներն իրենց հետ։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ