Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՄԻՔԻԱ 4:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը, քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Բայց նրանք չգիտեն Տիրոջ խորհուրդները և չեն հասկանում նրա մտադրությունը, որովհետև նրանց ժողովելու է, ինչպես խրձերը կալի մեջ։

Տես գլուխը Պատճենել




ՄԻՔԻԱ 4:12
15 Խաչաձեւ Հղումներ  

«Իմ խորհուրդները նման չեն ձեր խորհուրդներին, և ոչ էլ իմ ճանապարհները՝ ձեր ճանապարհներին,- ասում է Տերը,-


քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։


Լսե՛ք, կենդանի մնացածնե՛ր և տանջվածնե՛ր, լսե՛ք այն, ինչ ես լսեցի Զորությունների Տիրոջից, ինչ մեզ պատմեց Իսրայելի Աստվածը։


Իսկ նա այդպես չմտածեց, ինքն իր մտքում այդպես չխորհեց, այլ մտադրվեց բնաջնջել ոչ քիչ ազգերի։


Ինչպես գիշերվա երազի մեջ հայտնված տեսիլք, պիտի անհետանա Երուսաղեմի վրա հարձակվածների ու նրա դեմ հավաքվածների զորությունը, որ նեղում են նրան։


«Դու ինձ համար ցիրուցան պիտի անես պատերազմական զենքերդ, իսկ ես քո միջոցով ցիրուցան պիտի անեմ ազգերին, քո միջից վերացնեմ թագավորներին,


Իմ ծառաների վրա և իմ աղախինների վրա այն օրերին իմ Հոգուց կհեղեմ, և կմարգարեանան։


Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը. «Բաբելացիների տունը պիտի կալսվի հասուն օրանի նման, մի քիչ ևս, և կգա նրա հնձի ժամանակը»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ