ԵՍԱՅԻ 43:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ6 Հյուսիսին կասեմ՝ բե՛ր, և հարավին՝ մի՛ արգելիր. իմ որդիներին բերե՛ք հեռավոր երկրից և իմ դուստրերին՝ երկրի ծագերից, Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ6 Հյուսիսին կասեմ՝ “Հանձնի՛ր”, և հարավին. “Մի՛ արգելափակիր, բե՛ր իմ որդիներին հեռվից և իմ դուստրերին՝ երկրի ծայրերից, Տես գլուխը |
Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ պիտի մատուցվեն տանջված ու խոնարհ ժողովրդի կողմից, այդ օրերից հետո և հավիտենական ժամանակներում՝ մեծ ժողովրդի կողմից, մի ազգից, որ ոտնատակ է տրվել, բայց հույսով է մնացել և ապրում է իր երկրում՝ գետի այն կողմում, այն տեղում, որտեղ կոչվեց Զորությունների Տիրոջ անունը Սիոն լեռան վրա։