Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։
ԵՐԵՄԻԱ 29:11 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ, Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ։ |
Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։
Մեծամեծերն աղքատացան և քաղցեցին, Բայց ովքեր Տիրոջն են փնտրում, Նրանցից չի պակասի ոչ մի բարիք։
Բոլոր ազգերը, որոնց ստեղծեցիր, Պիտի գան և երկրպագեն քո առաջ Եվ քո անունը հավիտյան փառավորեն։
Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ ինձ կդնի ագարակի մեջ՝ պահպանելու արտի ցողունը։ Նրա այս թշնամանքի համար այսուհետև պիտի անարգեմ նրան։ Ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ “Այրվեցինք”,-
«Ահա օրեր են գալու,- ասում է Տերը,- և ես Դավթի համար ծնունդ եմ տալու մի արդար շառավիղի, որ թագավորելու է որպես արքա. նա խելամիտ է լինելու, իրավունք ու արդարություն է պաշտպանելու երկրի վրա։
Նրա ժամանակ փրկվելու է Հուդան, Իսրայելը հույսով է ապրելու։ Եվ նրա անունը, որով կոչելու է նրան Տերը, այս է՝ Հովսեդեկ, այսինքն՝ մարգարեների մեջ մեր արդարությունը։
«Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ինչպես այդ քաղցր թուզն է, այդպես են ինձ համար Հուդայի գերյալները, որոնց այդտեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը՝ բարիք անելու համար.
Սակայն դու մի՛ երկնչիր, ո՛վ իմ ծառա Հակոբ,- ասում է Տերը,- չզարհուրես, ո՛վ Իսրայել, որովհետև ահավասիկ քեզ ազատելու եմ հեռաստանից, իսկ քո սերնդին՝ իր գերության երկրից։ Պիտի վերադառնա Հակոբը, հանգստություն պիտի գտնի ու բարեկեցիկ կյանք ունենա, ոչ ոք չի լինի, որ զարհուրեցնի նրան։
«Ահավասիկ ես պիտի բուժեմ նրանց վերքերը, պիտի բժշկեմ նրանց. խաղաղության ձայնը և ապահովություն պիտի բերեմ նրանց։
Դրա համար ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում, թե նրանց ինձնից հեռու եմ վանելու ազգերի մեջ, ցրելու եմ ողջ երկրով մեկ, սակայն նրանց համար մի փոքր սրբարան եմ լինելու այն գավառներում, որտեղ մտնելու են”։
Դրանից հետո Իսրայելի որդիները կդառնան ու կփնտրեն Տիրոջը՝ իրենց Աստծուն, և Դավթին՝ իրենց թագավորին, և վերջին օրերին կզորանան Տիրոջով ու նրա բարիքներով։
Նրանք չիմացան Տիրոջ միտքը և չհասկացան նրա կամքը, քանի որ հավաքեց նրանց, ինչպես հասկը՝ կալի համար։
Բայց իմ խոսքերը և իմ օրենքներն ընդունե՛ք, որոնք ես իմ Հոգով հրամայում եմ իմ ծառա մարգարեներին, որ հասան ձեր հայրերին”։ Պատասխան տվեցին և ասացին. “Ինչպես որ Ամենակալ Տերը սահմանեց մեզ անել ըստ մեր ճանապարհների և ըստ մեր ընթացքի, նույնպես արեց և մեզ համար”»։
Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։