Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 27:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

4 Չեղավ մեկը, որ ձեռք չտար նրան։ Ո՞վ ինձ կդնի ագարակի մեջ՝ պահպանելու արտի ցողունը։ Նրա այս թշնամանքի համար այսուհետև պիտի անարգեմ նրան։ Ահա թե ինչու Տերը կատարեց այն ամենը, ինչ որ կարգադրեց։ “Այրվեցինք”,-

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

4 Ես զայրույթ չունեմ. եթե այն ինձ փուշ և տատասկ մատուցեր, պատերազմով կհարձակվեի նրա վրա և բոլորը միասին կայրեի,

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 27:4
17 Խաչաձեւ Հղումներ  

Իսկ եթե փուշ և տատասկ է տալիս, նա անպետք է և արժանի է անեծքի, և նրա վախճանը այրվելն է։


Իսրայելի լույսը հուր ու բոց պիտի դառնա և նրանց սրբացնի բորբոքուն հրով, խոտի պես պիտի լափի անտառը։


Նրա քամհարն իր ձեռքում է. կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանների մեջ, իսկ հարդը կայրի անշեջ կրակով»։


Ողորմի՛ր ինձ, Տե՜ր, որովհետև ամեն օր քեզ աղաղակեցի,


նրանք նման են մերժված փշերի, որոնք ձեռքով չեն բռնվում,


Տերը գիտե աստվածապաշտներին փրկել փորձությունից, իսկ անիրավներին պահել դատաստանի օրվա համար,


որպեսզի հիշես ու ամաչես և քո անարգանքների պատճառով այլևս չհամարձակվես բերանդ բաց անել, երբ քեզ քավություն տամ այն բոլոր գործերիդ համար, որ կատարել ես”»,- ասում է Ամենակալ Տերը։


Այն օրը պիտի ասես. «Շնորհակալ եմ քեզ, Տե՜ր, բարկացար ինձ վրա, բայց քո զայրույթը հեռացրիր ինձնից և ողորմեցիր ինձ։


Տիրոջ զայրույթի ու բարկության հետևանքով համայն երկիրը կրակի պիտի մատնվի, ժողովուրդն էլ հրով կիզվածի պես պիտի լինի։ Մարդ իր եղբորը չի խղճալու,


Սահման դրեցիր, որպեսզի չանցնեն Եվ չվերադառնան՝ երկիրը ծածկելու։


Հեթանոսները ագարակի մեջ խանձված փշի նման պիտի դառնան՝ այրված ու լքված։


և մարդ նրանց մեջ պիտի տքնի և զինված երկաթով ու նիզակի փայտով՝ դրանք պիտի այրի կրակով, և նրանք պիտի բորբոքվեն իրենց ամոթից»։


քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ