Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 24:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. ինչպես այդ քաղցր թուզն է, այդպես են ինձ համար Հուդայի գերյալները, որոնց այդտեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը՝ բարիք անելու համար.

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 «Այսպես է ասում Տերը՝ Իսրայելի Աստվածը. “Ինչպես այս լավ թզերին, նույնպես պիտի համարեմ Հուդայի տարագիրներին, որոնց ես այստեղից ուղարկեցի քաղդեացիների երկիրը ի բարին։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 24:5
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ երրորդ մասը կանցկացնեմ հրի միջով ու կտաքացնեմ նրանց, ինչպես արծաթն է տաքանում, և կփորձեմ նրանց, ինչպես ոսկին է փորձվում. նա կկանչի իմ անունը, և ես կլսեմ նրան ու կասեմ. «Իմ ժողովուրդն է սա», իսկ նա կասի՝ «Տերը՝ իմ Աստվածն ես դու»։


Բարեհաճ է Տերը նրանց նկատմամբ, որոնք սպասում են իրեն նեղության օրը. և ճանաչում է իրենից երկյուղածներին։


Ես ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ և խրատում։ Նախանձախնդի՛ր եղիր և ապաշխարի՛ր։


Բայց Աստծու դրած հաստատուն հիմքը կանգուն է մնում և ունի այս կնիքը. «Տերը ճանաչում է նրանց, որոնք իրենն են», նաև՝ «Ով որ Տիրոջ անունն է կրում, թող հեռո՛ւ մնա անիրավությունից»։


Իսկ այժմ, երբ ճանաչեցիք Աստծուն, մանավանդ Աստծու կողմից էլ ճանաչվեցիք, ինչպե՞ս եք վերադառնում տկար ու խեղճ տարերային ուժերին, որոնց ծառան եք ուզում նորից ձեզ դարձնել։


Իսկ ով սիրում է Աստծուն, հենց նա էլ ճանաչվում է Աստծուց։


Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչվեցին նրա ծրագրի համաձայն.


իմ ոչխարներն իմ ձայնը լսում են, ես ճանաչում եմ նրանց, և նրանք իմ հետևից են գալիս։


Նա պատասխան տվեց և ասաց. “Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ չեմ ճանաչում ձեզ”։


Նա անապատում կերակրեց քեզ մանանայով, որը անծանոթ էր քո հայրերին, որպեսզի քեզ չարչարի ու փորձի, և վերջում բարություն անի քեզ։


Տերը, խոսքն ուղղելով Երեմիային, ասաց.


«Այսպես է ասում Զորությունների Տերը՝ Իսրայելի Աստվածը, գերիներիդ մասին, որ Երուսաղեմից գերեվարվեցիք Բաբելոն.


Իսկ դուք, բոլո՛ր գերիներդ, որոնց Երուսաղեմից ուղարկել եմ Բաբելոն, լսե՛ք Տիրոջ խոսքը.


Ուստի նրանց ասա՛. “Ամենակալ Տերն այսպես է ասում. նրանց ազգերի միջից ինձ մոտ եմ առնելու, նրանց հավաքելու եմ ա՛յն երկրներից, ուր նրանց ցրել էի, և Իսրայելի երկիրը նրանց եմ տալու։


Երբ նրանք իրենց թշնամիների երկրում էին, ես նրանց անտես չարեցի և ոչ էլ զզվեցի նրանցից՝ նրանց ոչնչացնելու և նրանց հետ իմ կապած ուխտը լուծելու համար, քանզի ես եմ Տերը՝ նրանց Աստվածը։


քանզի միայն ես գիտեմ իմ մտադրությունները, որ խորհում եմ և պիտի խորհեմ ձեր մասին,- ասում է Տերը.- խաղաղությա՛ն մտադրություն և ոչ թե չարության։ Դրանից հետո ես հույս կտամ ձեզ,


որպեսզի իմ հրամանների համաձայն ընթանան, իմ իրավունքը պահեն ու կատարեն և ինձ համար ժողովուրդ լինեն, ես էլ իրենց համար՝ Աստված։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ