Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ՀՈԲ 23:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

13 Հապա եթե նա այսպես դատ անի, էլ ո՞վ կլինի, որ դիմադարձի, որովհետև նա ինչ որ կամեցել, այն էլ արել է։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

13 Բայց նա մեկ մտածում ունի. նրան ո՞վ ետ կկանգնեցնի. սրտի ուզածն անում է։

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 23:13
21 Խաչաձեւ Հղումներ  

Եվ քանի որ դու այս բոլորն ունես գիտեմ, որ ամեն բան կարող ես. քեզ համար անհնարին ոչ մի բան չկա։


Գիտես, որ երբեք չեմ ամբարշտացել, բայց ո՞վ ինձ կազատի քո ձեռքից։


Եվ եթե Աստված կործանի այդ բոլորը, ո՞վ կասի նրան՝ «Այդ ի՞նչ արեցիր»։


Թե նա կործանի, ո՞վ կշինի, թե նա փակ դնի մարդկանց առաջ, ո՞վ բաց կանի։


Պատվիրաններից դուրս չեմ գա բնավ, որ չմեռնեմ։ Խոսքերը նրա ծոցումս կպահեմ։


Ահա թե ինչու կփութամ մոտը ու խրատվելով՝ կմտմտամ միայն իր մասին։


Թե ինքը լռություն պահի, ո՞վ է դատապարտելու, թե դեմքը ծածկի, ո՞վ է նրան տեսնելու։ Ժողովրդի խստասրտության պատճառով ազգերի ու մարդկանց վրա


Ի՞նչ հատուցում պիտի տամ Տիրոջը Այն ամենի համար, որ ինձ տվեց։


Հաստատեց երկիրը ջրերի վրա, Որովհետև հավերժ է նրա ողորմությունը։


Մարդու սրտում բազում խորհուրդներ կան, բայց Աստծու խորհուրդը հավիտյան է մնում։


Ուղիղ ձևից շեղվածին նույն ճանապարհին դարձնել չի լինի, և պակասող բանը՝ հաշվել։


Ես հասկացա, որ Աստծու ստեղծած ամեն բան պիտի մնա հավիտյան, որ ոչինչ հնարավոր չէ ավելացնել դրանց վրա կամ էլ պակասեցնել դրանցից։ Եվ Աստված ստեղծել է, որպեսզի երկյուղեն իրենից։


որ նախապես պատմի վերջում կատարվելիք բաների մասին, երբ դեռ չեն եղել, բայց անպայման կատարվելու են։ Ես ասացի, որ իմ բոլոր խորհուրդներն իրականանալու են, և ամեն բան, ինչ որ ցանկանամ, կատարելու եմ։


Ես արևելքից կանչեցի թռչուններին, իսկ հեռավոր երկրից՝ նրան, ում մասին մտածեցի. խոսեցի ու բերեցի, հաստատեցի և կատարեցի, բերեցի նրան և դրեցի հաջող ճանապարհի վրա։


Սակայն պիտի ասես. «Էլ ինչո՞ւ է մեզ մեղադրում, քանի որ նրա կամքին ոչ ոք չի հակառակվում»։


քանի որ ամեն բարի շնորհ և ամեն կատարյալ պարգև վերևից է՝ իջած լույսի Հորից, որի մեջ չկա փոփոխում, ոչ էլ փոփոխման ստվեր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ