ԵՐԳ ԵՐԳՈՑ 4:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մեր սիրտը գրավեցիր, քո՛ւյր մեր հարս, մեր սիրտը գրավեցիր քո մի հայացքով և քո պարանոցի քառամանյակով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Սիրտս գրավել ես, ո՛վ իմ քույր հարս, սիրտս գրավել ես քո մի նայվածքով, պարանոցիդ մի մանյակով։ |
Փարավոնը, մատից հանելով իր մատանին, դրեց Հովսեփի մատին, նրան հագցրեց բեհեզյա պատմուճան և ոսկի մանյակ անցկացրեց նրա պարանոցին,
Որդյա՛կ, թող քեզ չհաղթի ցանկությունը գեղեցկության, քո աչքերը թող չկապվեն նրանով, և մի՛ հրապուրվիր նրա թարթիչներով,
Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք Սողոմոն արքային՝ այն պսակով, որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության և նրա սրտի ուրախության օրը։
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
Ատամներդ նման են խուզված ոչխարների հոտերի, որ դուրս են գալիս ջրավազանից. բոլորն էլ՝ զույգ գառնուկներով, և ամուլ չկա նրանց մեջ։
Տերն է քեզ համար անելու այդ, Զորությունների Տեր է նրա անունը, և նա, որ փրկեց քեզ, Իսրայելի նույն Աստվածն է, որը կկոչվի ողջ երկրի Աստվածը։
Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։
Եվ եկա հասա քեզ ու տեսա, որ ժամանակդ հասել էր, ինչպես նաև կուսությունդ խախտողների ժամանակը։ Թևերս քեզ վրա տարածեցի և մերկությունդ ծածկեցի։ Երդում արեցի և ուխտ կապեցի քեզ հետ,- ասում է Ամենակալ Տերը,- և իմը եղար։
Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։
Ով հարս ունի, նա՛ է փեսան. իսկ փեսայի բարեկամը, որ կանգնած լսում է նրան, մեծապես ուրախանում է փեսայի ձայնի համար։ Արդ, այս ուրախությունը, որ իմն է, կատարյալ է։
Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։
Ձեր հանդեպ լցված եմ Աստծու նախանձախնդրությամբ, որովհետև ձեզ նշանեցի միակ փեսայի հետ՝ որպես անբիծ կույս՝ Քրիստոսին ներկայացնելու համար։
Եվ տեսա սուրբ քաղաքը՝ նոր Երուսաղեմը, որ իջնում էր Աստծու մոտից և երկնքից, ինչպես իր փեսայի համար զարդարված ու պատրաստված հարսը։