Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 9:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Մի՞թե իրավունք չունենք մեզ հետ պտտեցնելու հավատակից կանանց, ինչպես այդ անում են մյուս առաքյալները, Տիրոջ եղբայրները և Կեփասը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Մի՞թե մեզ հետ քույր, կին պտտեցնելու իրավունք չունենք, ինչպես ուրիշ առաքյալները, Տիրոջ եղբայրներն ու Կեփասը։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 9:5
25 Խաչաձեւ Հղումներ  

Սա նրան տարավ Հիսուսի մոտ։ Նայելով նրան՝ Հիսուսն ասաց. «Դու Հովնանի որդի Սիմոնն ես, դու պիտի կոչվես Կեփաս» (որ թարգմանվում է Պետրոս)։


Հիսուսը, Պետրոսի տունը գալով, տեսավ, որ նրա զոքանչը բարձր ջերմությամբ պառկած է։


Ամուսնությունն ըստ ամենայնի պատվելի է, իսկ ամուսնական անկողինը՝ սուրբ։ Եվ Աստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին։


Առաքյալներից ուրիշ մեկին չտեսա, բացի Հակոբոսից՝ Տիրոջ եղբորից։


Կինը կապված է իր ամուսնուն այնքան ժամանակ, քանի դեռ ամուսինը կենդանի է։ Իսկ երբ ամուսինը մեռնի, ազատ է ամուսնանալու, ում հետ որ ուզենա, միայն թե Տիրոջով։


որովհետև կուզենայի, որ ամեն մարդ լիներ ինձ նման։ Բայց յուրաքանչյուր ոք իր շնորհն ունի Աստծուց, մեկը՝ այսպես, մյուսը՝ այնպես։


Սրանք բոլորն էլ միասին հանապազօրյա աղոթքի մեջ էին։ Նրանց հետ էին նաև կանայք, ինչպես և Մարիամը՝ Հիսուսի մայրը, և նրա եղբայրները։


Թեկնածուն պետք է լինի անբասիր, մեկ կնոջ ամուսին, ունենա հավատացյալ որդիներ, ովքեր անառակության մեջ ամբաստանված կամ անհնազանդ չլինեն։


պառավներին՝ որպես մայրերի, դեռատիներին՝ որպես քույրերի, կատարյալ մաքրությամբ։


Եպիսկոպոսը պետք է լինի անթերի, մե՛կ կնոջ ամուսին, հեզ, մեղմաբարո, պարկեշտ, հյուրասեր, ուսուցանելու ընդունակ,


Իսկ եթե անհավատն ուզում է բաժանվել, թող բաժանվի։ Նման դեպքում հավատացյալ եղբոր կամ քրոջ վրա որևէ հարկադրանք չկա, որովհետև Աստված մեզ կանչեց խաղաղությամբ ապրելու։


Նկատի ունեմ այն, որ ձեզնից յուրաքանչյուրն ասում է. «Ես պողոսական եմ», մյուսը՝ «Ես ապողոսական եմ», մեկ ուրիշը՝ «Ես կեփասյան», մեկ այլն էլ՝ «Ես քրիստոսյան եմ»։


Հանձնարարում եմ ձեզ Փիբեին՝ մեր քրոջը, որ Կենքրայի եկեղեցու սպասավորն է,


Սրանից հետո Հիսուսը Կափառնաում իջավ իր մոր և իր եղբայրների հետ և այնտեղ մնաց միայն մի քանի օր։


Փիլիպպոսին, Բարթողոմեոսին, Մատթեոսին, Թովմասին, Ալփեոսի որդի Հակոբոսին, Սիմոնին՝ Նախանձահույզ կոչվածին,


Սա հյուսնի տղան և Մարիամի որդին չէ՞, Հակոբոսի, Հովսեի, Հուդայի և Սիմոնի եղբայրը։ Սրա քույրերն այստեղ՝ մեզ մոտ չե՞ն»։ Եվ նրանով գայթակղվում էին։


Սիմոնի զոքանչը տաքության մեջ պառկած էր։ Հիսուսին իսկույն ասացին նրա մասին։


Մի՞թե սա հյուսնի որդին չէ, մի՞թե սրա մոր անունը Մարիամ չէ, և սրա եղբայրները Հակոբոսը, Հովսեսը, Սիմոնն ու Հուդան չեն։


Փակված պարտեզ ես և աղբյուր կնքված, քո՛ւյր իմ հարս։


Այս մարդիկ ամուսնությունն արգելում են և հրահանգում են հեռու մնալ որոշ ուտելիքներից, որ Աստված ստեղծեց, որպեսզի հավատացյալ և ճշմարտության ճանաչմանը հասած մարդիկ գոհությամբ վայելեն։


Սակայն ամուրիներին ու այրիներին ասում եմ. լավ է, որ մնան ինձ նման։


Իմաց տվեցին նրան և ասացին. «Քո մայրը և քո եղբայրները դրսում կանգնել, ուզում են տեսնել քեզ»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ