Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 62:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ինչպես որ երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները պիտի ապրեն քեզ հետ, և ինչպես որ, օրինակ, փեսան է ուրախանում հարսի համար, այնպես էլ Տերն է ուրախ լինելու քեզ համար։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Արդարև, ինչպես երիտասարդն է ամուսնանում կույսի հետ, այնպես էլ քո որդիները կամուսնանան քեզ հետ, և ինչպես փեսան է ուրախանում հարսով, այնպես էլ քո Աստվածը կուրախանա քեզնով։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 62:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Դուստրե՛ր Սիոնի, ելե՛ք և նայե՛ք Սողոմոն արքային՝ այն պսակով, որով նրան պսակեց նրա մայրը նրա փեսայության և նրա սրտի ուրախության օրը։


Ե՛կ Լիբանանից, ո՜վ հարս, այստե՛ղ արի Լիբանանից։ Ե՛կ և անցի՛ր Ուխտի լեռան գագաթով, Սանիրի և Հերմոնի կատարներով, առյուծների բներով և ինձերի լեռներով։


Այլևս չես կոչվելու Լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու Ավերակ։ Քեզ պիտի կոչեն Իմ կամքը, իսկ քո երկիրը՝ Շեն բնակություն, որովհետև Տերը բարյացակամ է լինելու քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի։


Պիտի ցնծամ Երուսաղեմով, պիտի ուրախանամ իմ ժողովրդով. նրա մեջ այլևս լացի ձայն և կամ գույժի ձայն չպիտի հնչի։


Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»։


Կվերացնեմ Բահաղիմի անունները նրա բերանից, և այլևս չեն հիշվի նրա անունները։


Քեզ կնշանեմ ինձ հետ հավիտյան, քեզ կնշանեմ ինձ հետ արդարությամբ և իրավունքով, ողորմությամբ և գթությամբ։


Տերը՝ Աստված, հզորը, քո մեջ է և կփրկի քեզ, ուրախություն կբերի քեզ վրա, կնորոգի քեզ իր սիրով և կուրախանա քեզնով զվարթությամբ, ինչպես տոնի օրը։


Բոլոր ազգերը ձեզ երանի կտան, քանի որ դուք ինձ համար հաճելի երկիր կլինեք,- ասում է Ամենակալ Տերը»։


նայենք Հիսուսին՝ հավատի զորագլխին, այն կատարելագործողին, որն իր առաջ դրված ուրախության համար հանձն առավ խաչը, արհամարհեց ամոթը և նստեց Աստծու աթոռի աջ կողմում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ