ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:13 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Իր բողբոջն ընձյուղեց թզենին, ծաղկած որթերն իրենց հոտը բուրեցին։ Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։ |
Իմ եղբորորդին պատասխանում է ինձ և ասում. «Վե՛ր կաց, ե՛կ, մերձավո՛ր իմ, գեղեցի՛կ իմ, աղավնի՛ իմ։
Ասացի՝ ելնեմ արմավենու վրա, մինչև գագաթ հասնեմ, և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն, Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես, իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։
Նախքան հունձը, երբ ծաղիկը բողբոջելու լինի, երբ խաղողի ծաղիկը բացվի ու ազոխ դառնա, մանր-մունր ողկույզները պիտի կտրեն մանգաղով, ճյուղերը պիտի հատեն ու դեն նետեն։
Ինչպես երկիրն է աճեցնում իր ծաղիկները, և ինչպես պարտեզն է ծլեցնում իր սերմերը, այնպես էլ Տերն է ծագեցնելու իր արդարությունն ու ցնծությունը բոլոր ազգերի առաջ։
Եվ կլինի որպես ցող Իսրայելի համար, կծաղկի, ինչպես շուշանը և կարձակի իր արմատը, ինչպես Լիբանոսը։
մի՞թե կհայտնվի ինչ-որ բան ձեր կալի և որթատունկի, թզենու, նռնենու և ձիթենու վրա, որ չէին պտղաբերում. այս օրվանից կօրհնեմ»։
«Թզենո՛ւց դաս առեք, որովհետև երբ նրա ճյուղերը փափկում են և տերև են արձակում, իմանում ենք, որ ամառը մոտ է։
Արդ, պատգամավորներ ենք Քրիստոսի համար, որպես թե Աստված ինքն է պատգամում մեր միջոցով. աղաչում ենք հանուն Քրիստոսի. հաշտվե՛ք Աստծու հետ։