Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:8 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

8 Ասացի՝ ելնեմ արմավենու վրա, մինչև գագաթ հասնեմ, և քո ստինքները խաղողի ողկույզի պես կլինեն, Ռունգերիդ շունչը՝ խնձորի բույրի պես, իսկ քո բերանը՝ իբրև ազնիվ գինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

8 Ասացի. «Արմավենու վրա ելնեմ, բռնեմ նրա ճյուղերը»։ Եվ քո ստինքները որթատունկի ողկույզների պես լինեին, իսկ ռունգերիդ հոտը՝ խնձորենիների հոտի պես։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԳ ԵՐԳՈՑ 7:8
10 Խաչաձեւ Հղումներ  

Քո յուղերի հոտի հետևից կընթանանք և մենք։ Արքան տարավ ինձ Իր սենյակը։ Ցնծանք և ուրախ լինենք քեզանով և սիրենք քո ստինքները գինուց ավելի։ Ուղղությունը սիրեց քեզ։


Ինչպես խնձորենին՝ անտառի ծառերի մեջ, այնպես է իմ եղբորորդին [𝕸 սիրելին]՝ տղաների մեջ։ Նրա հովանու տակ նստել ցանկացա և նստեցի. և նրա պտուղը քաղցր է իմ կոկորդում։


Զորացրե՛ք ինձ յուղով, խնձո՛ր լցրեք վրաս, քանզի լի եմ խանդակաթ սիրով։


Վե՛ր կաց, հյուսիսայի՛ն քամի, և ե՛կ, հարավայի՛ն քամի, փչի՛ր իմ պարտեզի մեջ, և թող բուրեն իմ խնկերը։


Հասակդ՝ արմավենու պես, իսկ ստինքներդ էլ՝ իբրև ողկույզներ։


Բարություն անելու համար այցի կգնամ նրանց, հավատով, իմ ամբողջ սրտով և իմ ամբողջ հոգով նրանց կտնկեմ այս երկրում»։


ցամաքեց որթատունկը, պակասեցին թուզն ու նուռը, արմավն ու խնձորը, և ագարակի ամեն ծառ չորացավ, քանի որ մարդկանց որդիներն ուրախությունն ամոթ դարձրին։


Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ