Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը հասավ, տատրակի ձայնը լսվեց մեր երկրում։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԳ ԵՐԳՈՑ 2:12
17 Խաչաձեւ Հղումներ  

Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։


Թող Քրիստոսի խոսքը բնակվի ձեր մեջ առատապես, որպեսզի կատարյալ իմաստությամբ ուսուցանեք և խրատեք միմյանց, սաղմոսներով, օրհնություններով, հոգևոր երգերով և ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնեք Աստծուն։


Արդ, արագիլը երկնքում իր ժամանակը գիտի, վայրի թռչուններ տատրակն ու ծիծեռնակը չեն մոռանում իրենց վերադարձի ժամանակը, իսկ իմ ժողովուրդը չճանաչեց Տիրոջ օրենքները։


Ուրախ եղանք այն օրերի փոխարեն, Երբ խեղճացրին մեզ, և այն տարիների, Երբ չարչարանքներ տեսանք։


Այնտեղ կտամ քեզ իմ ստինքները, իմ հոգին ոչինչ չիմացավ, ինձ Ամինադաբի կառքերին նմանեցրեց։


Ես իմ եղբորորդունն եմ, և իմ եղբորորդին՝ իմը. Նա, որ հովվում է շուշանների մեջ։


Եվ ասաց նրան. «Դու ինձ համար մատուցի՛ր երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի նոխազ, երեք տարեկան մի խոյ, տատրակ և աղավնի»։


Քանզի ահա անցավ ձմեռը, Անձրևներն անցան, գնացին-հեռացան։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ