ԵՐԳ ԵՐԳՈՑ 1:4 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Սև եմ ես և գեղեցիկ, դուստրե՛ր Երուսաղեմի, Կեդարի վրանների և Սողոմոնի խորանի պես։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քաշի՛ր ինձ, ետևիցդ. վազե՜նք. թագավորն ինձ տարավ իր ներքնասենյակները. ցնծանք և ուրախանանք քեզնով. քո սերը գինուց ավելի գովենք. իրավացիորեն են սիրում քեզ։ |
Պիտի մտնեմ Աստծու սեղանի առջև՝ Աստծու մոտ, Որ ուրախալի է դարձնում իմ երիտասարդությունը։ Օրհներգելու եմ քեզ օրհնությամբ, Աստվա՛ծ, Աստվա՜ծ իմ։
Երբ նրանցից փոքր-ինչ անցա, գտա իմ հոգու սիրելիին։ Բռնեցի նրան և բաց չթողեցի, մինչև չտարա նրան իմ մոր տունը և ինձ ծնողի սենյակը։
Քանզի գեղեցկացան ստինքները քո, քո՛ւյր իմ հարս, գինուց ավելի, և հոտը քո հանդերձների՝ բոլոր խունկերից առավել։
Մահը զորացավ և կուլ տվեց, բայց Աստված բոլորի երեսից արցունքն իսպառ կտրեց, ժողովրդի նախատինքը վերացրեց ամբողջ աշխարհից, քանի որ սա Տիրոջ բերանը խոսեց. ինչպես ամպի հովանին հաղթահարում է տապը, այնպես էլ նա պիտի թուլացնի հզորների բազուկները։
փառավորելու Սիոնի սգավորներին, որ մոխրի փոխարեն ուրախության օծման յուղի պիտի արժանանան, իսկ սգավորները վհատ հոգու փոխարեն՝ փառքի զգեստի։ Եվ նրանք պիտի կոչվեն ազգ արդարության, տունկ՝ ի փառս Տիրոջ։
Տիրոջ ողորմությունը պիտի հիշեմ, Տիրոջ մեծագործությունը միտքս պիտի բերեմ այն բարիքների համար, որ Տերն է հատուցելու մեզ։ Տերն Իսրայելի տան բարերար դատավորն է, որ իր ողորմածությամբ և իր մեծ արդարությամբ վարձատրելու է մեզ։
Հեռու-հեռվից նրան երևաց Տերը. «Հավիտենական սիրով սիրեցի քեզ, դրա համար էլ քեզ գթությամբ պարուրեցի։
մարդկանց ապականությունից։ Քաշեցի նրանց իմ սիրո կապանքներով. նրանց համար կլինեմ մեկի պես, որ կապտակի նրա ծնոտին. կնայեմ նրան ու կհաղթեմ նրան։
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, և գոչի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի [𝕸 Իսրայելի՛ ժողովուրդ], ուրախացի՛ր և զվարճացի՛ր քո ամբողջ սրտով, դո՛ւստր Երուսաղեմի,
Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։
Երբ նրանք գնացին գնելու, փեսան եկավ, և ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, և դուռը փակվեց։
Հրեշտակն ասաց նրանց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որն ամբողջ ժողովրդինը կլինի։
Եվ հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված. ա՛յս արեք իմ հիշատակի համար»։
ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։
որովհետև իսկական թլփատվածները մենք ենք, որ Աստծուն ծառայում ենք Հոգով և պարծենում ենք Քրիստոս Հիսուսով, և ոչ թե մարմնի վրա է մեր վստահությունը,
Ուրեմն մենք էլ, որ մեր շուրջը վկաների այսչափ բազմություն ունենք, դե՛ն գցենք ամեն հպարտություն և ծանր մեղք, համբերատարությամբ ընթանանք դեպի մրցասպարեզ, որ բացված է մեր առաջ.
որին չեք տեսել, բայց սիրում եք և որին այժմ էլ չեք տեսնում, բայց հավատում եք նրան և ուրախ եք անպատմելի ու փառավոր խնդությամբ՝