Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։
ԵՍԱՅԻ 58:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Քո ազգակիցները պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։ |
Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։
ասացի թագավորին. «Թող բարություն լինի քո թագավորության վրա. եթե քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և եթե կամենում ես, ինձ ուղարկի՛ր Հուդայի երկիր՝ իմ հայրերի գերեզմանների քաղաքը, և ես քո հրամանի խոսքով կկառուցեմ այն»։
Երբ Սանաբաղատը, Տուբիան և Գեսամ Արաբացին և մեր թշնամիներից շատ ուրիշները լսեցին, որ պարիսպը շինեցի, ահ ու դողի մեջ ընկան. մինչ այդ դռները դեռ չէին կանգնեցվել։
այդ պատճառով էլ ձեր մեղքերը ձեզ համար պիտի դառնան այն անառիկ քաղաքի՝ իսկույն խորտակված պարսպի պես, որը գրավված է, և որին հանկարծակի կործանում է հասել։
Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։
Այսպես է ասում Տերն Իսրայելին. «Պատեհ ժամանակ քեզ լսեցի և փրկության օրը օգնեցի. ես քեզ ստեղծեցի և ուխտի համար հեթանոսներին տվեցի քեզ՝ երկիրը վերականգնելու և ավերակ ժառանգությունները ժառանգներին տալու,
Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։
Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։
Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։
Ահա օրեր պիտի գան,- ասում է Տերը,- երբ Անամայելի աշտարակից մինչև Անկյան դուռը Տիրոջ համար քաղաք պիտի շինվի։
նրանք հաստատուն չմնացին։ Հոտեր ժողովեցին Իսրայելի տան դեմ, ու չհաստատվեցին այն խոսքերը, որ նրանք խոսում էին Տիրոջ անունից,
Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,
դրա համար, ո՛վ լեռներ Իսրայելի, լսե՛ք Ամենակալ Տիրոջ պատգամները”։ Ամենակալ Տերը՝ Աստված, այսպես է ասում լեռներին ու բլուրներին, անդունդներին ու ձորերին, ամայացած ավերակներին ու լքված քաղաքներին, որոնք ավեր են դարձել ու ոտնակոխ եղել ազգերի կողմից, որոնք մնացել են ձեր շուրջը,-
«Այն օրը կկանգնեցնեմ Դավթի ընկած խորանն ու կվերականգնեմ նրա ավերակները, նրա հիմնահատակ ավերվածները վերստին կկանգնեցնեմ և կվերաշինեմ այն, ինչպես հին օրերին,
Եվ կդարձնեմ Իսրայելի իմ ժողովրդի գերությունը. և կշինեն ավերված քաղաքներն ու բնակություն կհաստատեն, այգիներ կտնկեն ու դրանց գինին կխմեն, պարտեզներ կաճեցնեն ու դրանց պտուղը կուտեն։