Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 36:33 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

33 Տերը՝ Աստված, այսպես է ասում. “Այն օրը, երբ ձեզ մաքրեմ ձեր բոլոր անօրենություններից, ավերակները վերաշինվելու են, քաղաքներն էլ վերաբնակեցնելու եմ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

33 Այսպես է ասում Տեր Աստված. «Այն օրը, երբ ձեզ կմաքրեմ ձեր բոլոր անօրենություններից և քաղաքները մարդաբնակ կանեմ, որ ավերակները շինվեն, և

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 36:33
11 Խաչաձեւ Հղումներ  

Բազմացնելու եմ ձեր մեջ մարդկանց, առհասարակ Իսրայելի տունն ամբողջովին։ Վերաբնակեցվելու են քաղաքները, վերաշինվելու՝ ավերակները։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Այսպես է ասում Տերը. «Այդ տեղում, որի մասին դուք ինքներդ ասում եք, թե մարդկանցից ու անասուններից թափուր է, Հուդայի քաղաքներում և Երուսաղեմից դուրս, որոնք ավերակների են վերածվել, որովհետև չկան մարդիկ, չկան բնակիչներ, չկան անասուններ,- դարձյալ պիտի հնչեն


Նորից ագարակներ պիտի առնեն այդ երկրում, որի մասին դու ինքդ ասացիր, թե թափուր է դարձել մարդ ու անասունից, որոնք մատնվել են քաղդեացիների ձեռքը։


երբ Դովեկ Եդովմացին Սավուղին պատմեց, թե ահա Դավիթն Աբիմելեքի տանն է


Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։


Նրանց պիտի մաքրեմ այն բոլոր անիրավություններից, որ գործեցին իմ նկատմամբ, ու այլևս չպիտի հիշեմ նրանց մեղքերը, որ գործեցին իմ հանդեպ՝ ապստամբելով իմ դեմ։


և մշակվելու է ամայացած հողը, փոխանակ բոլոր անցորդների առաջ ամայացած լինելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ