Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:17 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

17 Նրանց ասացի. «Դուք տեսնում եք այն չարիքը, որի մեջ ենք այժմ, և թե ինչպես Երուսաղեմն անապատ է, իսկ նրա դարպասները՝ հրկիզված։ Եկեք շինե՛նք Երուսաղեմի պարիսպները և դուրս գանք նախատինքից»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

17 Եվ ես նրանց ասացի. «Դուք տեսնում եք այս թշվառությունը, որի մեջ գտնվում ենք, որ Երուսաղեմն ավերակ, իսկ նրա դռները կրակից այրված են. եկեք Երուսաղեմի պարիսպը շինենք, որ այլևս նախատելի չլինենք»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:17
23 Խաչաձեւ Հղումներ  

Ես ձեզ անապատի մեջ կդնեմ՝ ձեզ շրջապատող հեթանոսների նախատինքի մեջ, իսկ ձեր դուստրերին էլ, ովքեր ձեր շուրջն են, ի տես կդնեմ ճանապարհի անցորդներին։


Եվ ինձ ասացին. «Գերությունից փրկվածներն այնտեղ՝ իրենց երկրում, մեծ նեղության և նախատինքի մեջ են, իսկ Երուսաղեմի պարիսպները դեռ քանդված և ավերված են, նրա դարպասներն՝ հրկիզված»։


Աստվա՛ծ զորությունների, դեպի մե՛զ վերադարձիր, Ցո՛ւյց տուր մեզ երեսդ, և մենք կփրկվենք։


Իմ քաղաքների բոլոր դուստրերի չափ աչքս արցունք է թափում իմ հոգու համար։


Տերն անխնա խորտակեց Հակոբի տան գեղեցկությունը, քանդեց ու չխնայեց, Հուդայի դստեր ամրոցները գետնին հավասարեցրեց, անարգեց նրանց իշխաններին ու թագավորներին։


Դրանց պիտի ցրեմ աշխարհի բոլոր ազգերի ու թագավորությունների մեջ՝ նախատինքի, անարգանքի, ատելության ու անեծքի արժանացնելով ամենուրեք, ուր էլ որ վտարեմ դրանց։


Մինչև ծով տարածեց իր որթը, Իսկ շառավիղները մինչև գետերն են։


պիտի երկրպագես նրան, Նրան պիտի երկրպագի և դուստրը Ծուրի [𝕸 և Ο΄ Տյուրոս], Եվ ժողովրդի մեծամեծները Պիտի պաշտեն նրան ընծաներով։


Նաաս Ամովնացին նրանց ասաց. «Ձեզ հետ դաշինք կկնքեմ այն պայմանով, որ բոլորդ հանեք ձեր աջ աչքը։ Եվ ես դրանով ամբողջ Իսրայելի վրա նախատինք դրած կլինեմ»։


Ես Հեղեղատի դարպասով դուրս ելա ու անցնելով Թզենիների աղբյուրի բերանով՝ հասա Աղբերի դարպասը. ճնշվում էի Երուսաղեմի պարիսպների տխուր վիճակից, որոնք փլված էին, իսկ դրա դարպասները՝ կրակից ոչնչացած։


Պահապանները չիմացան, թե ո՛ւր գնացի և ի՛նչ էի անում. մինչև այն ժամանակը ոչինչ չէի հաղորդել նաև հրեաներին, քահանաներին, ազնվականներին ու զորագլուխներին և մյուսներին, որոնք կատարում էին գործերը։


Ջրաբուխ ավազանի պարիսպը մինչև Դավթի քաղաքից իջնող աստիճանները ստանձնեց Ադիոնը՝ թագավորի իշխանը։


Որովհետև ստրուկ եղանք, բայց մեր ստրկության ժամանակ չլքեցիր մեզ, Տե՛ր, Աստված մեր, և պարսից թագավորի առաջ քո ողորմությունն իջավ մեզ վրա՝ մեզ կենդանություն տալու, որպեսզի կանգնեցնենք մեր Աստծու տունը, վերականգնենք և շինենք այս անապատը, ցանկապատ և ամուր պարիսպ գցենք Հուդայի և Երուսաղեմի համար։


Արքայադստեր ամբողջ փառքը պալատի ներսում է՝ Զարդարված և պաճուճված ոսկեհուռ զգեստով։


Մարդու օրերը խոտի են նման։ Ծաղկում է վայրի ծաղկի պես.


Աղյուսի ծեփի օրը. այդ օրը կլինի քո կործանումը, և կմերժի քո օրենքները։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ