Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՀՈԲ 3:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 թագավորների և երկրի մեծամեծների հետ, որոնք հոխորտում էին սրերով իրենց,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Թագավորների և երկրի խորհրդականների հետ, որոնք իրենց համար բնակարաններ շինեցին, որոնք հիմա ավերակ են,

Տես գլուխը Պատճենել




ՀՈԲ 3:14
17 Խաչաձեւ Հղումներ  

Ավերակ քաղաքներում է բնակվելու և անմարդաբնակ տներ մտնելու. ինչ որ իրենք պատրաստել էին, ուրիշներն են տանելու։


քեզ իջեցնելու եմ նրանց մոտ, ովքեր խորխորատ են իջել՝ հավիտենապես հավաքվածների մոտ, քեզ երկրի ընդերքում եմ բնակեցնելու՝ իբրև հավիտենական ավերակ, նրանց կողքին, ովքեր հավիտենապես խորխորատ են իջել, որպեսզի այլևս բնակելի չդառնաս, կյանք ունեցող երկրի վրա չվերահաստատվես։


Քո դարավոր ավերակները կվերաշինվեն, և քո հիմքերը մշտնջենական կլինեն սերնդից սերունդ. դու կհառնես ու կկոչվես պարսպապատերի փլատակները վերականգնող և նրանց ճամփամիջյան դարուփոսերը վերացնող։


Վա՜յ նրանց, ովքեր տանը տուն են կցում և ագարակին ագարակ միացնում, որպեսզի ընկերոջն արտաքսեն. բայց մի՞թե երկրի վրա մենակ դուք եք ապրելու։


Մարդ իշխանություն չունի իր հոգու վրա. երբ պատերազմ լինի, փրկություն չկա, պատերազմի ժամանակ միջնորդություն չկա։


Ինձ՝ Աստծուն, ավելի շուտ օրհնությո՛ւն մատուցիր. Ուխտդ կատարի՛ր Բարձրյալի առջև։


Գիտեմ, որ մահը պիտի ջնջի ինձ, քանզի երկիրն է տունը ամենայն մահկանացուի։


Գերի է քշում խորհրդականներին, հիմարացնում է երկրի դատավորներին,


Սողոմոնը ննջեց իր նախնիների հետ և նրան թաղեցին իր հայր Դավթի քաղաքում, ու նրա փոխարեն թագավորեց նրա որդի Ռոբովամը։


Եվ Դավիթը գնաց իր նախնիների մոտ։ Նա թաղվեց Դավթի քաղաքում։


գահերին է նստեցնում արքաների և գոտի կապում նրանց մեջքին։


Ազգերի բոլոր թագավորները պատվով ննջեցին՝ յուրաքանչյուրն իր շիրիմում,


“Ինչո՞ւ ես եկել այստեղ, ի՞նչն է քեզ բերել այստեղ. դու քեզ համար գերեզման ես փորել այստեղ, ժայռի մեջ քեզ համար օթևան ես շինել”»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ