Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 52:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

9 Լեռները Երուսաղեմի ավերակների հետ միասին ցնծության կոչ պիտի արձակեն, քանզի Տերը ողորմեց նրանց և փրկեց Երուսաղեմը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

9 Ցնծությամբ պոռթկացե՛ք միասին, ո՛վ Երուսաղեմի փլատակներ, որովհետև Տերը մխիթարեց իր ժողովրդին, փրկեց Երուսաղեմը։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 52:9
24 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, ես մխիթարելու եմ քեզ, Սիո՛ն, մխիթարելու եմ քո բոլոր ավերակները. նրա բոլոր ավերակները դրախտի եմ վերածելու, արևմտյան կողմն էլ՝ Տիրոջ դրախտի. ուրախություն ու ցնծություն են նրա մեջ տեղ գտնելու, փառաբանություն ու օրհնության ձայն։


Եվ թագավորի պատիվն իրավունք է սիրում։ Դո՛ւ պատրաստեցիր ուղղությունը. Իրավունքն ու արդարությունը դո՛ւ տվեցիր Հակոբին։


Պիտի վերաշինեն դարավոր ավերակները, նախկինում ավերվածները պիտի վերականգնեն և նորոգեն դարերից ի վեր փլատակված քաղաքները։


Ուրախությամբ պիտի ելնեք և ցնծությամբ պիտի սովորեք. լեռներն ու բլուրները պիտի խայտան, խնդությամբ ընդունեն ձեզ, և անտառի բոլոր ծառերը պիտի ծափահարեն ձեզ իրենց ճյուղերով։


Դո՛ւրս եկեք Բաբելոնից, փախե՛ք քաղդեացիներից, ուրախ ձայնով պատմե՛ք. թող լսելի լինի այն, մինչև աշխարհի ծագերը հայտնե՛ք ու ասացե՛ք. «Տերը փրկեց իր ծառա Հակոբին»։


իր ծառաների խոսքերն է հաստատում և արդարացնում իր պատգամաբերների խորհուրդները։ Ես եմ, որ Երուսաղեմին ասում եմ. “Բնակելի՛ դարձիր”, և Հուդայի երկրի քաղաքներին՝ “Վերստի՛ն կառուցվեք”։ Եվ ես պիտի վերականգնեմ նրա ավերակները։


Ուրախացի՛ր, երկի՛նք, քանզի Աստված ողորմեց Իսրայելին, փո՛ղ փչեք, երկրի հիմքե՛ր, ուրախության կանչե՛ր արձակեք, լեռնե՛ր, բլուրնե՛ր և նրանց վրա գտնվող բոլո՛ր ծառեր, որովհետև Աստված փրկեց Հակոբին, և Իսրայելը պիտի փառավորվի։


Ողջ երկիրը հույսով խաղաղվեց և կանչում է ցնծությամբ։


Արդարև գրված է. «Ուրախացի՛ր, ամո՛ւլ, որ չէիր ծնում. գոչի՛ր և աղաղակի՛ր, դու, որ երկունքի ցավ չէիր քաշել, որովհետև լքվածի զավակներն ավելին են, քան ամուսին ունեցող կնոջ» (Ես. 54.1)։


Ուրախացի՛ր, երկի՛նք, և թող ցնծա երկիրը, թող լեռները ցնծություն կանչեն, և բլուրները՝ արդարություն, քանզի Աստված ողորմեց իր ժողովրդին, մխիթարեց իր ժողովրդի հեզերին։


Ցնծացե՛ք և ուրա՛խ եղեք, Սիոնի՛ բնակիչներ, քանզի Իսրայելի Սուրբը բարձրացավ նրա մեջ»։


«Մխիթարե՛ք, մխիթարե՛ք իմ ժողովրդին,- ասում է Աստված,-


Արդ, այսպես է ասում Տերը՝ Աստված, որ արարեց քեզ, Հակո՛բ, և ստեղծեց քեզ, Իսրայե՛լ. «Մի՛ վախեցիր, որովհետև փրկեցի քեզ և քեզ կոչեցի քո անունով, որ իմն ես։


իրենց բոլոր նեղություններից։ Ոչ թե ինչ-որ պատգամաբեր կամ հրեշտակ փրկեց նրանց, այլ Տերն ինքը. և որովհետև նա սիրում ու խնայում էր նրանց, ինքն էլ փրկեց նրանց, ոտքի կանգնեցրեց և բարձրացրեց նրանց հար ու հավիտյան։


Երկնի՛ր, զորացի՛ր և մոտեցի՛ր, Սիոնի՛ դուստր, ինչպես ծննդկան, որովհետև հիմա պիտի ելնես քաղաքից, և քեզ կբնակեցնեմ դաշտում. կհասնես մինչև Բաբելոն, և Տերը՝ քո Աստվածը, այնտեղից կփրկի քեզ և այնտեղից կազատի քեզ քո թշնամիների ձեռքից։


Տիրո՛ջն օրհնեցեք, նրա բոլո՛ր զորություններ, Նրա տերությունն ամեն տեղ է. Օրհնի՛ր Տիրոջը, հոգի՛ իմ։


Ահավասիկ ջնջեցի քո անօրենություններն ամպի պես և քո մեղքերը՝ մեգի պես. ինձ մո՛տ դարձիր, որպեսզի փրկեմ քեզ»։


«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի քեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան խոտի պես։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ