Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՆԵԵՄԻԱ 2:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 ասացի թագավորին. «Թող բարություն լինի քո թագավորության վրա. եթե քո ծառան շնորհ գտավ քո առաջ, և եթե կամենում ես, ինձ ուղարկի՛ր Հուդայի երկիր՝ իմ հայրերի գերեզմանների քաղաքը, և ես քո հրամանի խոսքով կկառուցեմ այն»։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ես ասացի թագավորին. «Եթե թագավորին հաճելի է, և եթե ծառադ հաճելի է քո առջև, ինձ ուղարկի՛ր Հրեաստան՝ իմ հայրերի գերեզմանատան քաղաքը, որպեսզի շինեմ այն»։

Տես գլուխը Պատճենել




ՆԵԵՄԻԱ 2:5
12 Խաչաձեւ Հղումներ  

Արդ, եթե հաճելի է թվում քեզ, թագավո՛ր, թող փնտրվի բաբելացիների թագավորների ժամանակագրությունների մատյանների պահոցում, որպեսզի իմանաս, որ իսկապես Կյուրոս թագավո՞րն է հրամայել շինել Տիրոջ տունը Հուդայի Երուսաղեմ քաղաքում։ Այդ մասին տեղեկանալով, ո՛վ թագավոր, լո՛ւր ուղարկիր մեզ»։


Եվ բարի՛ն խորհիր Տիրոջ ու մարդկանց առջև,


Հովաբը երեսնիվայր գետնին ընկնելով՝ երկրպագեց արքային, օրհնեց նրան։ Հովաբն ասաց. «Այսօր քո ծառան իմացավ, որ շնորհ է գտել քո աչքում, տե՛ր իմ արքա, քանի որ իմ տեր արքան իր ծառայի ասածը կատարեց»։


Հռութն ասաց. «Տե՛ր իմ, քո առաջ շնորհ գտա, քանի որ մխիթարեցիր ինձ և քո աղախնի սրտից խոսեցիր. ես էլ քո աղախիններից մեկը թող լինեմ»։


Վա՜յ ձեզ, կեղծավորներիդ՝ դպիրներիդ ու փարիսեցիներիդ, որ նման եք գաջով սպիտակեցրած գերեզմանների, որոնք արտաքնապես գեղեցիկ են երևում, մինչ ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։


Թագավորն ինձ ասաց. «Ինչի՞ մասին է քո խնդրանքը»։ Եվ ես, աղոթքի կանգնած և իմ միտքը դեպի երկնքի Աստված ամբարձած,


Թագավորն ու նրա հարճը, որ նստած էր նրա մոտ, ինձ ասացին. «Ե՞րբ կժամանես և ե՞րբ կվերադառնաս»։ Թագավորը բարություն արեց ինձ և արձակեց ինձ, ես նրան ասացի իմ վերադառնալու ժամանակը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ