ԵՍԱՅԻ 29:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ աղքատներն ուրախությամբ պիտի ցնծան Տիրոջով, և հույսը կորցրած մարդիկ պիտի լցվեն խնդությամբ։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Հեզերի ուրախությունը կավելանա Տիրոջով, և մարդկանց մեջ կարիքավորները կցնծան Իսրայելի Սրբով, |
Մեղավորները կրկին մեռյալների աշխարհ կընկնեն, Ինչպես նաև Աստծուն մոռացած բոլոր հեթանոսները։
Այլ պիտի պաշտպանի տնանկին, և պիտի հանդիմանի երկրի խոնարհներին. իր բերանի խոսքով հարվածի երկրին և իր շուրթերի շնչով ոչնչացնի ամբարիշտներին։
Աղքատները պիտի լիանան, տկար մարդիկ պիտի ապրեն խաղաղության մեջ, իսկ քո զավակին քաղցով պիտի սպանի, քո մնացորդներին պիտի կոտորի։
Իսկ ի՞նչ պատասխան են տալու ազգերի թագավորները, քանի որ Տերը հաստատեց Սիոնի հիմքերը, և նրա շնորհիվ պիտի փրկվեն ժողովրդի աղքատները»։
որովհետև բոլոր խոնարհ քաղաքներին օգնական դարձար, իսկ թշվառությունից տանջվածին՝ ապավինության հարկ՝ չար մարդկանցից փրկելով նրանց։
Տերն ինքն է իր ժողովրդի ծերերի և նրանց իշխանների հետ դատի նստելու. «Դուք ինչո՞ւ հրկիզեցիք իմ այգին. տնանկից հափշտակվածը ձեր տներում է։
Դուք ինչո՞ւ եք զրկում իմ ժողովրդին և ամոթահար անում տնանկներին»,- ասում է Տերը՝ Զորությունների Տերը։
Այսպես է ասում Բարձրյալը, որ հավիտենապես բնակվում է բարձունքներում, Սուրբը սրբերի մեջ. նրա անունը Բարձրյալ է, և նա սրբերի մեջ է հանգչում, համբերություն է տալիս տարակուսանքի մեջ ընկածներին և կյանք՝ նրանց, որոնք սրտամաշ են եղել։
Տիրոջ Հոգին ինձ վրա է, հենց դրա համար նա օծեց ինձ, ուղարկեց ինձ՝ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատություն քարոզելու և կույրերին՝ տեսողություն,
Թող ցնծա իմ անձը Տիրոջով, որովհետև նա ինձ փրկության զգեստ և ուրախության պատմուճան հագցրեց, որպես փեսայի՝ պսակ դրեց իմ գլխին և որպես հարսի՝ զուգեց ինձ զարդով։
Չէ՞ որ այդ ամենն իմ ձեռքն արեց, և ամեն ինչ իմն է,- ասում է Տերը.- ու ես ո՞ւմ եմ նայելու, եթե ոչ հեզերին ու խոնարհներին և նրանց, ովքեր դողում են իմ խոսքից։
Փնտրե՛ք Տիրոջը, երկրի բոլո՛ր խոնարհներ, արդարադատությո՛ւն արեք և արդարությո՛ւն փնտրեք և պատասխա՛ն տվեք նրանց, որպեսզի թաքնվեք Տիրոջ բարկության օրը։
Իմ լուծը ձեզ վրա՛ վերցրեք և սովորե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ, և ձեզ համար հանգիստ կգտնեք,
կույրերը տեսնում են, կաղերը՝ քայլում, բորոտները՝ մաքրվում, խուլերը՝ լսում, մեռելները՝ հարություն առնում, և աղքատներն ավետարանվում են։
Ուստի դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ՝ հեզությա՛մբ ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները։
Լսե՛ք, իմ սիրելի՛ եղբայրներ, չէ՞ որ Աստված ընտրեց այս աշխարհի աղքատներին, որոնք հարուստ են հավատով և ժառանգորդներն են այն արքայության, որը նա խոստացավ իրեն սիրողներին։