Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Որ թշնամին չասի. «Հաղթեցի նրան», Կամ ինձ նեղողները ցնծան, որ ես սասանվեցի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 «Խեղճերի նեղության և չքավորների հառաչանքների համար հենց հիմա պիտի վեր կենամ,- ասում է Տերը,- փրկության մեջ պիտի դնեմ նրան, ով փափագում է այն»։

Տես գլուխը Պատճենել




ՍԱՂՄՈՍՆԵՐ 12:5
27 Խաչաձեւ Հղումներ  

Նրանց ճամփաները խավար և գայթակղությամբ լի թող լինեն, Եվ Աստծու հրեշտակը թող հալածի նրանց։


Աղքատին զրպարտողը բարկացնում է նրա Արարչին, իսկ ով պատվում է նրան, ողորմում է աղքատին։


Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։


«Այժմ ելնելու եմ ես,- ասում է Տերը,- այժմ փառավորվելու եմ, այժմ բարձրանալու եմ։


Պատերազմով են ոչնչանալու, և թույլն ազատվելու է հզորի ձեռքից։


Պահելու է քեզ լեզվի հասցրած տառապանքներից, ու չես սարսափելու քեզ վրա եկած չարիքներից։


որը եգիպտացիների երկրում Տիրոջ համար հավիտենական նշան է լինելու։ Իրենց նեղությունների պատճառով նրանք պիտի աղաղակեն Տիրոջը, և Տերը նրանց մոտ պիտի ուղարկի մի մարդու, որը պիտի փրկի նրանց. դատաստանով է փրկելու նրանց։


Բայց նրա հայրը, եթե սաստկապես նեղի և անողոքաբար կողոպտի իր եղբորը, իմ ժողովրդի մեջ հակառակ գործած կլինի, պիտի մեռնի իր անիրավության համար։


Բայց հողի բարիքը հավասար է բոլորի համար, և ամենքի վրա իշխող թագավորն օգտվում է մշակված հողից։


Ես դարձա ու տեսա այն բոլոր զրկանքները, որ լինում են արեգակի ներքո. ահա զրկվածներն արցունքների մեջ, և ոչ ոք չկար, որ մխիթարեր նրանց, և ուժը նրանց զրկողների ձեռքին էր։


Տերն է քննում արդարին և ամբարիշտին։ Ով մեղքն է սիրում, ատում է ինքն իրեն։


Եվ նրանք իրենց միջից հանեցին օտար աստվածներին և միայն Տիրոջը պաշտեցին։ Նա չհաշտվեց ժողովրդի հետ, բայց նրա սիրտը ցավեց Իսրայելի տառապանքի համար։


Եվ փարավոնն ասաց. «Ո՞վ է նա, որի ձայնին անսալով՝ արձակեմ Իսրայելի որդիներին։ Ես չեմ ճանաչում Տիրոջը և Իսրայելին չեմ արձակի»։


Նրանց ողջ ազգը միասին իր սրտում ասաց. «Եկե՛ք լռեցնենք Աստծու բոլոր տոները երկրից։


Մահն ու կյանքը լեզվի զորության վրա են. ով նվաճի այն, պիտի ճաշակի նրա պտուղը։


Դարձան ոչնչին և եղան լարված աղեղի պես։ Սրով կընկնեն նրանց իշխաններն իրենց լեզվի խստության, անկրթության պատճառով, քանի որ սա նրանց նախատինքն է եգիպտացիների երկրում»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ