ԵՍԱՅԻ 13:19 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Եվ Բաբելոնը՝ թագավորությունների զարդը, քաղդեացիների պարծանքի շքեղությունը, Սոդոմի ու Գոմորի պես կդառնա, երբ Աստված դրանք կործանեց։ |
կործանեց այդ քաղաքներն ու դրանց ամբողջ շրջակայքը, ոչնչացրեց քաղաքների բոլոր բնակիչներին ու հողի ողջ բուսականությունը։
ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։
Նստի՛ր թախծոտ ու զղջացած, մտի՛ր խավարի մեջ, ո՛վ քաղդեացիների դուստր, էլ չես կոչվի թագավորների զորություն։
Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։
Իսկ երբ լրանա յոթանասուն տարին, վրեժխնդիր կլինեմ բաբելացիների արքայից և այդ ազգից՝ իրենց անօրենությունների համար,- ասում է Տերը,- ինչպես և քաղդեացիների երկրից. նրանց հավիտենապես կանհետացնեմ։
Ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց բնակիչները կործանվեցին,- ասում է Տերը,- այնպես էլ մարդ չպիտի նստի նրա մեջ, մարդու որդի չպիտի բնակվի նրա մեջ։
Ինչպես Աստված բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը և նրանց դրացիներին,- ասում է Տերը,- այդպես էլ թող այնտեղ մարդ չբնակվի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։
Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։
Ինչպե՜ս պարտության մատնվեցիր, ո՛վ Սիսակ, ինչպե՜ս որսի պես բռնվեցիր, ո՛վ դու պարծանքդ ամենայն երկրի։ Ինչպե՜ս Բաբելոնն ամայացավ հանուր ազգերի մեջ։
կասես. “Տե՛ր, դու խոսեցիր այս վայրի մասին, որ բնաջնջես սա, որ այստեղ այլևս բնակիչ չմնա՝ մարդուց մինչև անասուն, որ հավիտյան ամայություն լինի”։
«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։
Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։
Եվ ինչպես Եսային է ասում. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կլինեինք Սոդոմի նման և Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։
Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։
Եվ երկրի վաճառականները պիտի ողբան ու սգան նրա վրա, քանի որ նրանց ապրանքների հակերն այլևս ոչ ոք չի գնի։
Եվ հող պիտի ցանեն իրենց գլուխներին, բարձր ձայնով գուժելով, լալով ու սգալով պիտի ասեն. «Վա՜յ, վա՜յ մեծ քաղաք, որով ծովում նավ ունեցող ամեն մարդ հարստանում էր՝ շնորհիվ քո ճոխության, ինչպե՞ս անարգվեցիր մեկ ժամում։