Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 48:14 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

14 Կհավաքվեն ամենքը և կլսեն, թե սա ո՛վ պատմեց նրանց։ Հանուն քո սիրո կատարեցի կամքդ Բաբելոնի նկատմամբ՝ վերացնելու համար քաղդեացիների սերունդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

14 Հավաքվե՛ք բոլորդ և լսե՛ք. նրանցից ո՞ր մեկն է պատմել այս բաները։ Ում Տերը սիրում է, նա՛ կկատարի նրա կամքը Բաբելոնի դեմ, և նրա բազուկը կծանրանա քաղդեացիների վրա։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 48:14
17 Խաչաձեւ Հղումներ  

Հակոբը կանչեց իր որդիներին ու ասաց. «Հավաքվե՛ք, որ ձեզ հայտնեմ այն, ինչ պատահելու է ձեզ ապագայում։


Հավաքվե՛ք և լսե՛ք, Հակոբի՛ որդիներ, լսե՛ք Իսրայելին՝ ձեր հորը։


Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։


ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։


Թող մոտենան ու պատմեն ձեզ, թե ի՛նչ դեպքեր են կատարվելու։ Եվ կամ առաջներում կատարվածները թող պատմեն, որպեսզի մեր մտքերում պահենք և գիտենանք, թե ի՛նչ եղավ առաջ, և ի՛նչ է լինելու հետո։ Ասացե՛ք,


Բոլոր ազգերը հավաքվեցին միասին, նրանցից իշխաններ պիտի հավաքվեն. ո՞վ պիտի պատմի այս, և կամ ո՞վ պիտի հայտարարի ձեզ. թող բերեն իրենց վկաներին և արդարանան, թող լսեն և ասեն ճշմարտությունը։


Ես ասում եմ Կյուրոսին՝ “Իմաստնացի՛ր, որ կատարես իմ ողջ կամքը”։ Ես ասում եմ Երուսաղեմին՝ կառուցվի՛ր, և ես պիտի հաստատեմ իմ սուրբ տաճարը»։


Ո՞վ է ինձ նման, թող առաջ գա, ձայն հանի, պատմի ու ամեն ինչ ներկայացնի ինձ այն ժամանակից սկսած, երբ ես արարեցի մարդուն, նաև այն, ինչ գալու է. մինչև գալը թող պատմեն ձեզ։


Ես արդարությամբ նրան թագավոր կարգեցի, և նրա բոլոր ճանապարհներն ուղիղ են. նա կկառուցի իմ քաղաքը և իմ գերված ժողովրդին հետ կբերի առանց կաշառքի և առանց ընծաների»,- ասում է Զորությունների Տերը։


Ահա իբրև առյուծ՝ Հորդանան գետի հորձանքներից դուրս պիտի գա դեպի Եթամա վայրը, որպեսզի արագորեն հալածեմ նրան այնտեղից ու բոլոր երիտասարդներին ոտքի հանեմ նրա դեմ։ Ո՞վ է ինձ նման, ո՞վ կհամարձակվի ելնել իմ դեմ, ո՞վ է այն հովիվը, որ կկանգնի ինձ հակառակ»։


Հիսուսը, նայելով նրան, սիրեց նրան և ասաց. «Քեզ մեկ բան է պակասում։ Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա՛, վաճառի՛ր այն ամենը, ինչ ունես, և տո՛ւր աղքատներին ու երկնքում գանձեր կունենաս. ապա վերցրո՛ւ խաչը և արի՛ իմ հետևից»։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ