ԵՍԱՅԻ 21:9 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ9 ու տեսա, որ գալիս է նույն հեծյալը՝ երկձի կառքով, ձայն տալով և ասելով. «Ընկավ, կործանվեց Բաբելոնը, նրա բոլոր արձաններն ու կուռքերը գետնին տապալվեցին»։ Տես գլուխըՆոր վերանայված Արարատ Աստվածաշունչ9 Ահա գալիս են ձիավորներ՝ զույգ-զույգ հեծյալներ»։ Ապա պատասխանեց ու ասաց. «Ընկա՜վ, ընկա՜վ Բաբելոնը, նրա չաստվածների բոլոր արձանները փշրեց գետնով տալով»։ Տես գլուխը |
Դրո՛շ բարձրացրեք երկրի վրա, փո՛ղ փչեք բոլոր ազգերի մեջ, զորագնդե՛ր կանչեք նրա դեմ։ Իմ կողմից հրամա՛ն տվեք Այրարատյան թագավորություններին և Ասքանազյան գնդին, նրա շուրջը նետաձիգ սարքե՛ր կանգնեցրեք, հարձակվե՛ք նրանց վրա։ Շարժվեց ու տանջվեց երկիրը, որովհետև Բաբելոնի վրա հասավ Տիրոջ խորհուրդը, և երիվարները հասան իբրև մորեխի բազմություն։