Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵՐԵՄԻԱ 50:40 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

40 Ինչպես Աստված բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը և նրանց դրացիներին,- ասում է Տերը,- այդպես էլ թող այնտեղ մարդ չբնակվի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

40 Ինչպես որ Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը և նրա հարևաններին,- ասում է Տերը,- այնտեղ էլ մարդ չպիտի ապրի, և մարդու որդին նրա մեջ չի բնակվելու։

Տես գլուխը Պատճենել




ԵՐԵՄԻԱ 50:40
15 Խաչաձեւ Հղումներ  

ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։


Ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց բնակիչները կործանվեցին,- ասում է Տերը,- այնպես էլ մարդ չպիտի նստի նրա մեջ, մարդու որդի չպիտի բնակվի նրա մեջ։


Եվ նրանց մարմիններն ընկած պիտի մնան իրենց մեծ քաղաքի հրապարակներում, որն այլաբանորեն կոչվում է Սոդոմ և Եգիպտոս, որտեղ և խաչվեց նրանց Տերը։


Նրա համար եմ ես կենդանի,- ասում է Տերը՝ Զորությունների Աստվածը, Իսրայելի Աստվածը,- որ Մովաբը Սոդոմի պես դառնա, և Ամովնի որդիները՝ Գոմորի պես, իսկ Դամասկոսը՝ լքված, ինչպես կալի դեզը, և հավիտյան ավերված։ Իմ ժողովրդի մնացորդները կհափշտակեն նրանց, և իմ ազգի մնացորդները կժառանգեն նրանց»։


«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Եվ այլևս քեզնից չեն վերցնելու ո՛չ անկյունաքար, ո՛չ էլ հիմքի քար, որովհետև դու հավիտյան պիտի լինես ապականության մեջ,- ասում է Տերը։


Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։


Եվ ինչպես Եսային է ասում. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կլինեինք Սոդոմի նման և Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ