Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Հռոմեացիներին 9:29 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

29 Եվ ինչպես Եսային է ասում. «Եթե Զորությունների Տերը մեզ սերունդ թողած չլիներ, կլինեինք Սոդոմի նման և Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

29 Ինչպես որ Եսային կանխասաց. «Եթե Զորությունների Տերը մեզ համար սերունդ թողած չլիներ, մենք Սոդոմի պես կլինեինք ու Գոմորին կնմանվեինք» (Ես. 1.9)։

Տես գլուխը Պատճենել




Հռոմեացիներին 9:29
15 Խաչաձեւ Հղումներ  

Եթե Զորությունների Տերը մեզ ժառանգ թողած չլիներ, կդառնայինք Սոդոմի պես, կնմանվեինք Գոմորին։


Ահավասիկ, ձեր դաշտերում աշխատած մշակների վարձը ձեզ մոտ պահեցիք. ձեր կողմից զրկվածն աղաղակում է, և հնձվորների բողոքը հասավ Ամենակալ Տիրոջ ականջին։


«Կործանեցի ձեզ, ինչպես Աստված կործանեց Սոդոմն ու Գոմորը, և եղաք կրակից դուրս պրծած խանձված փայտի պես, բայց և այնպես չդարձաք ինձ»,- ասում է Տերը։


Եվ Բաբելոնը, որ քաղդեացի թագավորի կողմից «փառապանծ» է կոչվում, պիտի դառնա այնպես, ինչպես Աստծու կողմից կործանված Սոդոմն ու Գոմորը։


Ինչպես Աստված բնաջնջեց սոդոմացիների ու գոմորացիների երկիրը և նրանց դրացիներին,- ասում է Տերը,- այդպես էլ թող այնտեղ մարդ չբնակվի, թող մարդու որդին չպանդխտի այնտեղ։


Ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց բնակիչները կործանվեցին,- ասում է Տերը,- այնպես էլ մարդ չպիտի նստի նրա մեջ, մարդու որդի չպիտի բնակվի նրա մեջ։


ինչպես Սոդոմն ու Գոմորը և նրանց շուրջը եղող քաղաքները, որոնք այդ նույն ձևով պոռնկացան՝ անբնական կրքերի հետևից ընկնելով, և հավիտենական կրակի դատաստանն ընդունելու օրինակ դարձան բոլորին։


Սոդոմացիների և գոմորացիների քաղաքները մոխրի վերածելով՝ դատապարտեց՝ օրինակ ծառայեցնելով նրանց ապագայի ամբարիշտների համար։


Եվ բոլոր ազգերը կասեն. “Ինչո՞ւ Տերն այդպես արեց այդ երկրին, ո՞րն է նրա խոր զայրույթի և այդ բարկության պատճառը”։


և Կրետեն կդառնա հոտերի արոտավայր և ոչխարների գոմ։


Իմ ժողովրդի դստեր մեղքերն ավելի շատացան, քան կործանված Սոդոմի անօրենությունները. նրանք փութով վեր էին կենում, բայց նրանց ձեռքերի վաստակը ոչ մի տեղ չէր երևում։


Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։


Սակայն սրանցից էլ եթե մեկ տասներորդը պահպանվի, նորից կենթարկվեն գերության ու հափշտակության, և ինչպես իրենց պատյանը թոթափած բևեկնին ու կաղնին, սուրբ սերունդը նորից կհաստատվի»։


Լսե՛ք Տիրոջ խոսքը, ո՛վ Սոդոմի իշխաններ, ակա՛նջ դրեք Աստծու օրենքներին, ո՛վ Գոմորի մարդիկ։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ