ԵԼՔ 15:20 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։ Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ Ահարոնի քույր Մարիամ մարգարեուհին իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք թմբուկներով ու պարերով դուրս եկան նրա ետևից։ |
Մի՛ հայտնեք Գեթում և մի՛ ավետեք Ասկաղոնի ելքերում, որ այլազգիների դուստրերը չուրախանան, և անթլփատների դուստրերը չցնծան։
Երբ տապանակը Դավթի քաղաքին մոտեցավ, Սավուղի դուստր Մեղքողը նայում էր պատուհանից և տեսնելով, որ Դավիթ արքան Տիրոջ առաջ պարում էր ու նվագարաններ նվագում, արհամարհեց իր հոգում նրան։
Դավիթն ու Իսրայելի որդիները Տիրոջ առաջ տավիղներ, հնչեղ նվագարաններ, քնարներ, սրինգներ էին նվագում, թմբուկներ, ծնծղաներ զարկում ու փողեր էին հնչեցնում ու երգում։
Քեղկիա քահանան, Աքիկամը, Աքոբորը, Սափանը և Հասայիան գնացին հանդերձապետ Արասի որդի Թեկուայի որդի Սեղղոմի կնոջ՝ Օղդա մարգարեի մոտ։ Նա Երուսաղեմի մերձակա Մասենայում էր բնակվում։ Նրանք խոսեցին նրա հետ։
Դավիթն ասաց ղևտացիների իշխաններին. «Կարգե՛ք ձեր եղբայրներից՝ սաղմոսներ երգելու նվագարաններով, քնարներով, սրինգներով ու ծնծղաներով, որ ուրախության ձայներ առաքեն դեպի վեր»։
Ամրամի որդիները՝ Ահարոն, Մովսես և Մարիամ։ Ահարոնի որդիները՝ Նադաբ և Աբիուդ, Եղիազար և Իթամար։
Աստված թող հիշի Տուբիայի և Սանաբաղատի նենգությունը, որ չարիք նյութեցին իմ նկատմամբ և ստիպեցին սուտ մարգարեանալ, որպեսզի զարհուրեցնեն և վախեցնեն ինձ։
Կյանքս նվազեց ցավերի պատճառով, Իսկ տարիներս՝ հեկեկոցներից։ Իմ զորությունը տկարությունից աղքատացավ, Եվ ոսկորներս փտեցին։
Նորից պիտի շենացնեմ քեզ, ու դու պիտի շենանաս, ո՛վ Իսրայելի կույս։ Դարձյալ պիտի առնես քո թմբուկը և խառնվես պարողների խմբերին։
Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։
Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։
Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։
Նրա կնոջ անունն էր Հովքաբեթ, որ Ղևիի դուստրն էր։ Նա Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։
Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։
Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։
Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և Օրենքն է ասում։
Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։
Երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս, ելե՛ք այգիներից և թող ամեն այր մի կին առևանգի Սելովի աղջիկներից, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։
Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։
Երբ նրանք պատերազմից գալիս էին, և Դավիթը այլազգուն սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմավորում էին Դավթին, թմբուկներով, ուրախության բացականչություններով ու ծնծղաներով, Սավուղ արքայի ներկայությամբ։