Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Ապա կհասնես Աստծու բլուրը, որտեղ այլազգիների մի գունդ կա։ Երբ քաղաք մտնես, կհանդիպես Բամայից իջնող մարգարեների խմբին. նրանց առաջ սրինգ, թմբուկ, փող ու քնար նվագողներ կլինեն, իսկ իրենք մարգարեություն են անելու։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Դրանից հետո կգնաս Աստծու բլուրը, որտեղ փղշտացիների բերդապահ զորքն է, և երբ այնտեղից քաղաք մտնես, կհանդիպես բարձր տեղից քաղաք իջնող մարգարեների մի խմբի, որոնք իրենց առաջ տավիղ, թմբուկ, սրինգ ու քնար կունենան և մարգարեություն կանեն։

Տես գլուխը Պատճենել




Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 10:5
27 Խաչաձեւ Հղումներ  

Բայց արդ, բերե՛ք ինձ մի քնարահարի»։ Երբ քնարահարն սկսեց նվագել, Տիրոջ ձեռքը իջավ Եղիսեեի վրա։


Սավուղը մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովն ու նրանց ղեկավարող Սամուելին, Աստծու հոգին Սավուղի մարդկանց վրա իջավ, և նրանք էլ մարգարեացան։


Հովնաթանը սպանեց Նասիբ այլազգուն, որ բլրի վրա էր, և այլազգիներն այդ իմացան։ Սավուղը շեփոր հնչեցրեց ամբողջ երկրում և ասաց. «Ծառաներն ապստամբեցին»։


Երբ Երիքովի մարգարեների որդիները դիմացից տեսան նրան, ասացին. «Եղիայի հոգին իջել է Եղիսեեի վրա»։ Նրանք եկան դիմավորեցին, երկրպագեցին նրան


Երիքովում գտնվող մարգարեների որդիները մոտեցան Եղիսեեին և ասացին նրան. «Գիտե՞ս, որ այսօր Տերը քո տիրոջը առնելու տանելու է քո մոտից»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։


Բեթելում գտնվող մարգարեների որդիները եկան Եղիսեեի մոտ և ասացին նրան. «Գիտե՞ս, որ Տերն այսօր առնելու տանելու է քո մոտից քո տիրոջը»։ Նա ասաց. «Գիտեմ, լո՛ւռ մնացեք»։


Երբ նա մոտեցավ բլրին, մարգարեների խումբը նրան ընդառաջ գնաց, նրա վրա Աստծու հոգին շարժվեց, և նա նրանց մեջ մարգարեացավ։


Սիրո՛ հետամուտ եղեք։ Նաև նախանձախնդի՛ր եղեք հոգևոր պարգևներին, բայց ավելի շատ՝ մարգարեությանը.


Նա վերևից պիտի կանչի երկինքը և երկիրը՝ Դատելու իր ժողովրդին։


Նրանք ունեին շեփորներ, ծնծղաներ ու քնարներ, որ դրանցով Աստծուն փառաբանեն, իսկ Իդիթովնի որդիները դռան պահապաններն էին։


Գլխավորն էր Ասափը, նրա օգնականը՝ Զաքարիան։ Հեելը, Սեմիրամովթը, Հայելը, Մատաթիան, Եղիաբը, Բանեան, Աբեդդովմն ու Եսիելը նվագում էին տավիղներով ու քնարներով։ Ասափը ծնծղաներ էր հնչեցնում,


Դավիթն ու բոլոր իսրայելացիները եռանդագին պարում էին Աստծու առջև՝ սաղմոսներ երգելով, տավիղներով, քնարներով, թմբուկներով, ծնծղաներով ու փողերով։


Մարգարեները Եղիսեեին ասացին. «Այս տեղը, որտեղ մենք բնակվում ենք, մեզ համար նեղ է,


իսկ Եղիսեեն վերադարձավ Գաղգաղա։ Երկրում սով էր. մարգարեները նստած էին Եղիսեեի առջև։ Եղիսեեն իր սպասավորին ասաց. «Մեծ կաթսան կրակի՛ն դիր և ապո՛ւր եփիր մարգարեների համար»։


Աղջիկները պատասխան տալով՝ ասացին. «Այստեղ է, ահա ձեզանից քիչ առաջ անցավ, շտապե՛ք, նա միայն այսօրվա համար է եկել քաղաք, որովհետև ժողովուրդն այսօր Բամայում [𝕸 Բարձրադիր վայր] է զոհ անում։


Քո ողջությունը հարցնելով՝ նրանք քեզ երկու հաց կնվիրեն, և դու կառնես նրանց ձեռքից։


Իսրայելի այրերից երեք հազար մարդ ընտրեց, որոնցից երկու հազարն իր հետ Մաքմասում էին, Բեթել լեռան վրա, իսկ հազարը՝ Հովնաթանի հետ, Բենիամինի Գաբաայում։ Մնացած ժողովրդին արձակեց, որ ամեն մեկը գնա իր բնակության վայրը։


Դավիթն այդ ժամանակ ամրոցում էր, իսկ այլազգիների զորքը՝ Բեթղեհեմում։


Գետերը բարձրացան, Տե՛ր, Եվ գետերը բարձրացրին իրենց ձայները, Գետերը պիտի հորդեն իրենց հոսքերում։


Երբ երեկոն մոտենում էր, նրանք դեռ ոգեկոչում էին մինչև զոհ մատուցելու ժամանակը, սակայն ոչ մի ձայն չկար։ Այն ժամանակ թեզբացի Եղիան խոսեց Գարշելիքի մարգարեների հետ՝ ասելով. «Հեռո՛ւ կանգնեք, հիմա ես եմ իմ ողջակեզն անելու»։ Նրանք գնացին հեռացան։


Մարգարեների որդիներից հիսուն հոգի գնացին ու կանգնեցին հեռվում՝ Եղիայի ու Եղիսեեի դիմաց, իսկ սրանք երկուսով կանգնել էին Հորդանան գետի եզերքին։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ