Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -

ՍԱՂՄՈՍՆԵՐ 81 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ


1 Սաղմոս Ասափի

1 Սաղմոս Ասափի Աստված կանգնեց աստվածների ժողովի մեջ Եվ նրանց մեջ դատ արեց.

2 Մինչև ե՞րբ պիտի դատեք անիրավությամբ Եվ մեղավորների կողմը բռնեք։

3 Որբի և այրու դա՛տը տեսեք, Խոնարհի և անտունի իրավո՛ւնքը տեսեք։

4 Ապրեցրե՛ք աղքատին և տնանկին. Մեղավորի ձեռքերից փրկե՛ք նրանց։

5 Չիմացան և չհասկացան, խավարի մեջ ընթացան, Եվ երկրի բոլոր հիմքերը շարժվեցին։

6 Ես ասացի. «Աստվածներ եք դուք, Կամ բոլորդ՝ Բարձրյալի որդիներ։

7 Ահավասիկ դուք մեռնում եք մարդկանց նման Եվ ընկնում եք, ինչպես մեկն իշխաններից։

8 Ելի՛ր, Աստվա՛ծ, և դատի՛ր երկիրը, որովհետև Դու ես ժառանգելու բոլոր հեթանոսներին»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Bible Society of Armenia
Հետեւեք մեզ:



Գովազդներ