Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:21 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

21 Երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս, ելե՛ք այգիներից և թող ամեն այր մի կին առևանգի Սելովի աղջիկներից, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

21 և երբ տեսնեք, որ Սելովի աղջիկները պար բռնած դուրս են գալիս պարելու, այն ժամանակ այգիներից դո՛ւրս եկեք, ու թող ձեզնից ամեն մեկն իր համար Սելովի աղջիկներից կին հափշտակի, և գնացե՛ք Բենիամինի երկիրը։

Տես գլուխը Պատճենել




ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 21:21
13 Խաչաձեւ Հղումներ  

Հեփթայեն եկավ Մասեփա, իր տունը, և ահա նրա դուստրը նրան ընդառաջ ելավ թմբուկներով և պարերով։ Նա նրա միակ և սիրելի զավակն էր, և նրանից բացի նա ուրիշ տղա կամ դուստր չուներ։


Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։


Բայց նա նախ պետք է շատ չարչարվի և մերժվի այս սերնդից։


Զգո՛ւյշ եղեք մարդկանցից, որովհետև ձեզ դատարաններ կհանձնեն և ձեզ իրենց ատյաններում կտանջեն։


Այն ժամանակ կույսերը պիտի ցնծան երիտասարդների տոնախմբության մեջ, ծերերը պիտի խնդան։ Նրանց սուգը խնդության պիտի վերածեմ, իրենց տրտմությունից ուրախ պիտի դարձնեմ նրանց։


լալու ժամանակը և ծիծաղելու ժամանակը, ողբալու ժամանակը և պարելու ժամանակը,


Թող օրհնեն նրա անունը օրհնությամբ, Նվագարանով և օրհնությամբ թող սաղմոսեն նրան։


Դավիթն ասաց Մեղքողին. «Ես պիտի պարեմ Տիրոջ առջև։ Օրհնյալ է Տերը՝ Աստված, որն ինձ ընտրեց և ոչ թե քո հորն ու նրա ամբողջ տունը։ Նա ինձ Իսրայելի՝ իր ժողովրդի վրա առաջնորդ կարգեց։ Ահա այդ Տիրոջ առաջ ես պիտի երգեմ ու պարեմ։


Դավիթը Տիրոջ առաջ տավիղ էր նվագում։ Նա պատմուճան էր հագել։


Երբ նրանք պատերազմից գալիս էին, և Դավիթը այլազգուն սպանելուց հետո վերադառնում էր, Իսրայելի բոլոր քաղաքներից պարողները երգերով ու պարերով դիմավորում էին Դավթին, թմբուկներով, ուրախության բացականչություններով ու ծնծղաներով, Սավուղ արքայի ներկայությամբ։


Նրանք Բենիամինի որդիներին պատվիրեցին և ասացին. «Գնացե՛ք, դարա՛ն մտեք այգիներում։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ