Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԹՎԵՐ 20:1 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

1 Իսրայելի որդիները ողջ ժողովրդով առաջին ամսին եկան Սինայի անապատ, և ժողովուրդը բանակեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ ու այնտեղ էլ թաղվեց։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

1 Իսրայելի որդիների ամբողջ ժողովուրդն առաջին ամսին եկավ Սին անապատը, և ժողովուրդը բանակատեղի դրեց Կադեսում։ Մարիամը վախճանվեց այնտեղ և այնտեղ էլ թաղվեց։

Տես գլուխը Պատճենել




ԹՎԵՐ 20:1
23 Խաչաձեւ Հղումներ  

Եվ գնացին, հետախուզեցին երկիրը Սինայի անապատից մինչև Րոոբ՝ Եմաթի մուտքը։


Մեկնեցին Գեսիովն Գաբերից և բանակեցին Սին անապատում։ Մեկնեցին Սին անապատից և բանակեցին Փառանի անապատում, այսինքն՝ Կադեսում։


Մարիամ մարգարեուհին՝ Ահարոնի քույրը, իր ձեռքն առավ թմբուկը, և բոլոր կանայք գնացին նրա հետևից՝ թմբուկ խփելով ու պարելով։


որովհետև Սին անապատում ոտնակոխ արեցիք իմ պատգամները, երբ ժողովուրդը հակառակվեց ինձ, և դուք նրա ներկայությամբ չփառաբանեցիք ինձ, երբ ջուր հանեցիք»։ Խոսքը վերաբերում էր Սին անապատի Հակառակության ջրին։


Նրա կնոջ անունն էր Հովքաբեթ, որ Ղևիի դուստրն էր։ Նա Ղևիի համար Եգիպտոսում Ամրամից ունեցավ Ահարոնին, Մովսեսին ու Մարիամին՝ նրանց քրոջը։


Մարիամն ու Ահարոնը վատաբանեցին Մովսեսին եթովպացի կնոջ պատճառով, որին Մովսեսը կնության էր առել։


Քանի որ հանեցի քեզ եգիպտացիների երկրից, փրկեցի քեզ ծառայության տնից և քո առջև ուղարկեցի Մովսեսին, Ահարոնին և Մարիամին։


Տե՛ր, քո կամքով զորություն տվեցիր վայելչությանս, Երբ դարձրիր երեսդ, խռովահույզ եղա։


Քանի որ անտեսեցիք իմ խոսքերը և Իսրայելի որդիների աչքում չսրբացրիք ինձ, երբ գտնվում էիք Հակառակության ջրերի [𝕸 Մե-Մերիվա] մոտ, Կադեսում՝ Սին անապատում,


Կադեսբառնեայից մինչև Զարեդ ձորն անցնելը տևեց երեսունութ տարի, մինչև որ բանակի բոլոր պատերազմող այրերն ընկան, ինչպես որ Աստված երդվել էր նրանց։


Մենք բողոք բարձրացրինք Տիրոջ առջև, նա լսեց մեր ձայնը և հրեշտակ ուղարկելով՝ հանեց մեզ Եգիպտոսից։ Եվ հիմա մենք Կադես քաղաքում ենք՝ քո երկրի սահմանների մոտ։


Եվ Մարիամը յոթ օր հեռացվեց բանակատեղիից։ Ժողովուրդը ճանապարհ չընկավ, մինչև որ Մարիամը չմաքրվեց։


Ամպը վերացավ խորանից, իսկ Մարիամը ձյան նման բորոտ դարձավ։ Ահարոնը նայեց Մարիամին և տեսավ, որ նա բորոտ է դարձել։


Մանկան քույրն ասաց փարավոնի դստերը. «Ցանկանո՞ւմ ես, որ եբրայեցիներից մի դայակ կին կանչեմ, որ սնի այդ մանկանը քեզ համար»։


Մանկան քույրը հեռվից հետևում էր՝ տեսնելու, թե ի՛նչ է լինելու նրա հետ։


Եկան հասան Մովսեսի, Ահարոնի ու Իսրայելի որդիների ողջ ժողովրդի մոտ, Փառան անապատը, Կադես, և պատմեցին նրանց ու ողջ ժողովրդին և ցույց տվեցին երկրի պտուղները,


Եվ Իսրայելի որդիները, ողջ ժողովրդով Կադեսից մեկնելով, եկան Հովր լեռը։


Եվ շատ օրեր սպասումով մնացիք Կադեսում»։


այլ Իսրայելն անապատով գնաց մինչև Կարմիր ծովը և եկավ մինչև Կադես։


Ապա նրանք դարձան և եկան Դատաստանի աղբյուրը [𝕸 Էն-Միշպատ], այսինքն՝ Կադես, և կոտորեցին Ամաղեկի բոլոր իշխաններին ու Ասասան-Թամարում բնակվող ամորհացիներին։


նրա վրայից հանեց նրա հագուստները և դրանք հագցրեց նրա որդի Եղիազարին։


Հարավային սահմանները կձգվեն Թեմանից՝ Արմավենիների քաղաքից մինչև Մարիմովթ Կադեսի ջրերը, այնտեղից ձգվելով դեպի Մեծ ծովը։ Այս կլինի հարավային սահմանը։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ