Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




Ա Կորնթացիներին 11:5 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

5 Եվ ամեն կին, երբ աղոթի կամ մարգարեանա գլխաբաց, անպատված կլինի իր գլուխը, որովհետև կլինի այնպես, ասես գլուխն ածիլված լինի։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

5 Եվ ամեն կին, երբ աղոթք է անում կամ մարգարեանում է գլխաբաց, անպատվում է իր տիրոջը, քանի որ նույնն է, թե ածիլված լինի։

Տես գլուխը Պատճենել




Ա Կորնթացիներին 11:5
8 Խաչաձեւ Հղումներ  

նրան կտանես քո տունը, կածիլես նրա գլուխը, կկտրես նրա եղունգները,


Եվ այնտեղ կար Աննա մարգարեուհին՝ Փանուելի դուստրը, Ասերի ազգատոհմից. սա բավական տարիքն առած էր, ամուսնու հետ յոթ տարի էր ապրել՝ իր կուսությունից սկսած։


“Եվ վերջին օրերին պիտի լինի,- ասում է Աստված,- որ իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա, և ձեր որդիներն ու ձեր դուստրերը պիտի մարգարեանան. ձեր երիտասարդները տեսիլներ և ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։


Կանայք բոլոր եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և Օրենքն է ասում։


Նա ուներ չորս կույս աղջիկներ, որոնք մարգարեուհիներ էին։


Երկա՛նք վերցրու, ալյո՛ւր աղա, դե՛ն նետիր քողդ, քաշի՛ր մազերդ. մերկացրո՛ւ սրունքներդ և անցի՛ր գետի միջով,


Ամեն տղամարդ, երբ աղոթելիս կամ մարգարեանալիս գլուխը ծածկած պահի, անպատված կլինի իր գլուխը։


Եթե կինը քողով չի ծածկում իր գլուխը, թող կտրի իր մազերը։ Իսկ եթե կնոջ համար մազերը կտրելը կամ ածիլելն անպատշաճ է, ուրեմն թող քողով ծածկի։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ