Առցանց Աստվածաշունչ

Գովազդներ


Ամբողջ Աստվածաշունչը Հին Կտակարան Նոր Կտակարան




ԵԶԵԿԻԵԼ 27:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

Կարկեդոնացիներն են քեզ հետ առևտուր արել քո մեծաքանակ հարստության համար. արծաթն ու ոսկին, պղինձն ու երկաթը, անագն ու կապարը նրանք են քո շուկաները մատակարարել։

Տես գլուխը

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

Թարսիսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ամեն տեսակ առատ ապրանքի դիմաց արծաթով, երկաթով, անագով և կապարով էին անում առևտուրը։

Տես գլուխը



ԵԶԵԿԻԵԼ 27:12
22 Խաչաձեւ Հղումներ  

Հավանի որդիներն են Ելիսան ու Թարսիսը, կիտացիներն ու ռոդացիները։


Սողոմոն արքան ծովում մինչև Թարսիս հասնելու կարող նավ ուներ Քիրամի նավերի հետ, և երեք տարին մեկ Թարսիսից մի նավ էր գալիս՝ բեռնված ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Այդ ժամանակ Եդովմում թագավոր չկար։


քանի որ Սողոմոն արքայի Թարսիս նավախումբը Քիրամի ծառաների անձնակազմով երկար ճամփորդություններ էր անում։ Երեք տարին մեկ արքայական Թարսիս նավախումբը վերադառնում էր՝ լի ոսկով, արծաթով, փղոսկրով, կապիկներով ու սիրամարգերով։


Դրա համար իմ ժողովուրդը պիտի վերադառնա այստեղ, Եվ օրերս իրենց լրումին պիտի հասնեն նրանց հետ։


ծովի բոլոր նավերի դեմ, բոլոր վեհաշուք նավերի դեմ։


Քո հո՛ղը մշակիր, որովհետև այսուհետև նավերը չեն գալու Կարքեդոնից,


Ողբացե՛ք, Կարքեդոնի՛ նավեր, քանզի կործանվեց ձեր ամրությունը։


Գնացե՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն եք, ողբացե՛ք։


Ինձ են սպասում կղզիները և Թարսիսի նավերը, որպեսզի սկզբից հեռուներից բերեն քո որդիներին և նրանց հետ՝ արծաթն ու ոսկին, Տիրոջ սուրբ անվան համար, Իսրայելի փառավորյալ Սրբի համար։


Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։


Արադացիների որդիներն են իրենց զորքերով պարիսպներդ օղակի մեջ առել, աշտարակներդ պաշտպանել, իրենց կապարճները պարիսպներիդ վրա շուրջանակի կախ տվել։ Հենց նրանք են կատարյալ դարձրել գեղեցկությունդ։


Հույներն ու նրանց շուրջը գտնվող ժողովուրդներն են քեզ հետ ստրուկների առևտրով զբաղվել, պղնձե անոթներ են քո շուկաները մատակարարել։


Արամայեցիները քեզ հետ առևտուր են արել քո ապրանքների բազմազանության համար՝ փոխանակելով կարկեհան, ասեղնագործ կարմիր կերպաս, բեհեզ, ապարանջան, հակինթ։


Դամասկոսն է քեզ հետ առևտուր արել բազմազան ապրանքներով քո մեծաքանակ հարստության համար, Քելբոնից՝ գինին, Միլիտեից՝ բուրդը։


Քեզ համար ինչքա՜ն եկամուտ գտար այդ ծովից, քո հարստությամբ ազգերին լիացրիր, քո խառնիխուռն ապրանքներով երկրի բոլոր թագավորներին հարստացրիր։


Քո առևտրի առատության հետևանքով անիրավություններով լցրիր շտեմարաններդ, մեղանչեցիր և անարգվելով արտաքսվեցիր Աստծու լեռից. հովանավոր քերովբեն քեզ հրեղեն քարերի միջից իջեցրեց։


Կամ քո իմաստության ու առևտրի առատությա՞մբ ես հարստությունդ բազմապատկել. իսկ սիրտդ քո հարստությամբ է հպարտացել”։


Սաբան, Դեդան, կարկեդոնացիների վաճառականներն ու նրա բոլոր ավանները քեզ ասելու են. “Արշավում-գալիս ես ավար առնելու համար, հավաքել ես բազմությունդ՝ արծաթն ու ոսկին վերցնելու, ունեցվածքները գերեվարելու, մեծ կողոպուտ կատարելու համար”։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,