Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




ԵՍԱՅԻ 23:6 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

6 Գնացե՛ք Կարքեդոն, դուք, որ այդ կղզու բնակիչներն եք, ողբացե՛ք։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

6 Անցե՛ք Թարսիս, ողբացե՛ք, ո՛վ ծովեզրյա բնակիչներ։

Տես գլուխը Պատճենել




ԵՍԱՅԻ 23:6
8 Խաչաձեւ Հղումներ  

և ոչ էլ այնպես, ինչպես որ Մովաբի մեջ ողբն են անում։ Մովաբի մեջ պիտի ողբան բոլոր նրանք, ովքեր բնակվում են Դեսեթում. պիտի մրմնջան ու չամաչեն։


որովհետև անթիվ են սպանվածները և բազում՝ մոլորյալները, անթիվ են սրերը և բազում՝ լարված աղեղները, որովհետև բազմաթիվ են պատերազմում ընկածները։


Քո հո՛ղը մշակիր, որովհետև այսուհետև նավերը չեն գալու Կարքեդոնից,


Պիտի ասեն. «Էլ չշարունակենք թշնամանքը և չզրկենք Սիոնի կույս դստերը»։ Ոտքի՛ կանգնիր և ծովո՛վ անցիր։ Սակայն թեկուզև դիմես դեպի Կիտիս, այնտեղ էլ քեզ համար հանգիստ չի լինելու։


Թարսիսից բերված ընտիր արծաթ և ոսկի՝ Սովփաթայից։ Դրանք բոլորը վարպետների և ոսկերիչների ձեռքի գործն են. դրանց կապուտակ ու ծիրանի բոլոր զգեստները հնարամիտ վարպետների գործ են։


Տխրեցին քեզ համար կղզիների բոլոր բնակիչները, և նրանց թագավորները խիստ սարսափեցին, երեսներն արցունքով ողողեցին։


Սակայն Հովնանը ելավ Տիրոջ երեսից փախչելու Թարսիս. իջավ Հոպպե և գտավ մի նավ, որ Թարսիս էր գնում. տվեց գինը և այնտեղ մտավ՝ Տիրոջ երեսից նրանց հետ Թարսիս նավարկելու։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ