Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ

- Գովազդներ -




ԵԶԵԿԻԵԼ 27:18 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

18 Դամասկոսն է քեզ հետ առևտուր արել բազմազան ապրանքներով քո մեծաքանակ հարստության համար, Քելբոնից՝ գինին, Միլիտեից՝ բուրդը։

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

18 Դամասկոսը քեզ հետ վաճառականություն էր անում. քո ապրանքների առատության, ամեն տեսակ հարստության պատճառով՝ Քեղբոնի գինով և սպիտակ բրդով։

Տես գլուխը Պատճենել




ԵԶԵԿԻԵԼ 27:18
9 Խաչաձեւ Հղումներ  

քանի որ Ասորիքի գլուխը Դամասկոսն է, իսկ Դամասկոսի գլուխը՝ Ռասիմը։ Ե՛վս վաթսունհինգ տարի, և Եփրեմի թագավորությունն իբրև ժողովուրդ պիտի դադարի»։


և նրանից Դամասկոսի ժողովարաններին ուղղված նամակներ խնդրեց, որպեսզի եթե գտնի Տիրոջ ճանապարհին հետևող որևէ մեկին՝ տղամարդ կամ կին, կապված Երուսաղեմ բերի։


Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։


Նա իր ընդոծիններով գիշերով հարվածեց նրանց, քշեց մինչև Քոբաղ, որ Դամասկոսի ձախ կողմում է գտնվում։


«Ամաչեցին Եմաթն ու Արփաթը, որովհետև չար լուր լսեցին, ալեկոծվեցին ծովի պես, զայրացան և չեն կարողանում հանգստանալ։


Դանը և Հավանը Մեոզենից են գինի մատակարարել քեզ՝ քո շուկաներին, Ասեղից են մատակարարել կռածո երկաթ, պատրաստի անիվներ՝ քո շուկաներին։


Քեզ համար ինչքա՜ն եկամուտ գտար այդ ծովից, քո հարստությամբ ազգերին լիացրիր, քո խառնիխուռն ապրանքներով երկրի բոլոր թագավորներին հարստացրիր։


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ