Biblia Todo Logo
Առցանց Աստվածաշունչ
- Գովազդներ -




Հայտնություն 18:12 - Նոր Էջմիածին Աստվածաշունչ

12 Եվ չեն լինելու քեզնից ստացվող բեռները ոսկու, արծաթի, թանկարժեք քարերի, մարգարտի, բեհեզի, ծիրանու, ոսկեթել կերպասի և որդան կարմրի. ոչ ոք չի գնելու խնկի ամեն փայտ, փղոսկրե ամեն անոթ, ազնիվ փայտից, բրոնզից, երկաթից և մարմարից ամեն անոթ,

Տես գլուխը Պատճենել

Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ

12 ոսկին և արծաթը, թանկարժեք քարերը և մարգարիտը, բեհեզը և ծիրանին, մետաքսը և որդան կարմիրը, խնկե ամեն տեսակ փայտ և փղոսկրյա ամեն անոթ, ամեն ազնիվ փայտից ու պղնձից, երկաթից ու մարմարից պատրաստված անոթ,

Տես գլուխը Պատճենել




Հայտնություն 18:12
8 Խաչաձեւ Հղումներ  

Ինձ Լիբանանից մայրու, սարդենու և թեղենու փա՛յտ ուղարկիր, որովհետև գիտեմ, որ ոչ ոք քո ծառաների նման Լիբանանից փայտ կտրել չգիտի։ Արդ, քո ծառաները թող գնան իմ ծառաների հետ,


Նինվեի ջրերը նման էին ավազանի ջրերի. նրանք փախան քեզնից և դադար չառան, ու չկար մեկը, որ հետ նայեր։


Եվ Հոգին ինձ վրա եկավ, ու հրեշտակն առավ տարավ ինձ անապատ. և տեսա մի կին, որ նստած էր յոթգլխանի ու տասեղջյուրանի կարմիր գազանի վրա, որի մարմինը ծածկված էր հայհոյալից գրություններով. գազանը, որ տեսա, յոթ գլուխ ուներ և տասը եղջյուր։


Կինը հագել էր ծիրանի ու կարմիր հագուստ՝ զարդարված ոսկով, մարգարիտով և թանկագին քարերով։ Նա իր ձեռքին բռնել էր ոսկե բաժակ, որը լի էր նրա գարշելի և անմաքուր պոռնկությամբ։


Եվ այս բոլորով հարստացած բոլոր վաճառականները քո տանջանքների երկյուղի պատճառով քեզնից հեռու կանգնելով՝ լալով ու սուգ անելով պիտի ասեն.


Հետեւեք մեզ:

Գովազդներ


Գովազդներ